Սայաթ-Նովա
հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր / From Wikipedia, the free encyclopedia
Սայաթ-Նովա (իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան, հունիսի 14, 1712(1712-06-14)[1][2][3], Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[4] - նոյեմբերի 22, 1795(1795-11-22)[1][2], Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն), ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր[5]։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ․ պահպանվել են 68 հայերեն[6], 34 վրացերեն[7], 115 ադրբեջաներեն ստեղծագործություններ[8][9][10][11][12], սակայն ադրբեջաներեն բանաստեղծությունների մեծ մասը դեռ չի հրապարակվել և պահվում է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանում[8]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սայաթ-Նովա (այլ կիրառումներ)
Սայաթ-Նովա | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ საიათ-ნოვა, ադրբ.՝ Sayat Nova և պարս.՝ سایاتنووا |
Ի ծնե անուն | Արութին Սայադյան |
Ծնվել է | հունիսի 14, 1712(1712-06-14)[1][2][3] Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[4] |
Երկիր | Քարթլիի թագավորություն և Քարթլի-Կախեթի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 22, 1795(1795-11-22)[1][2] (83 տարեկան) Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն |
Գերեզման | Սուրբ Գևորգ եկեղեցի |
Մասնագիտություն | բանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ և աշուղ |
Գործիքներ | վոկալ |
Կայք | sayat-nova.am |
Sayat-Nova Վիքիպահեստում |