Սննդամթերք
From Wikipedia, the free encyclopedia
Սննդամթերք, բնական վիճակում կամ մշակելուց հետո մարդու սննդում օգտագործվող բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքներն են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների ու հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար։ Սննդամթերքի սննդային, կենսաբուսաբանական, էներգետիկական արժեքը, ինչպես նաև համային հատկությունները պայմանավորված են հիմնական բաղադրամասերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր) և մի շարք համ տվող ու բուրավետ նյութերի (օրգանական թթուներ, դաբաղող նյութեր, եթերային յուղեր, սպիրտներ և այլն) պարունակությամբ։
Արագ փաստեր Սննդամթերք, Q13538519? ...
Q13538519? | |
---|---|
Ենթատեսակ | միանգամյա օգտագործման արտադրանք և physical substance? |
Հիմնական | սննդային բաղադրամաս |
Food Վիքիպահեստում |
Փակել