Վիքիպեդիա:Ադմինիստրատոր
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիայի ադմինիստրատորը մասնակից է, որին տրված են նախագծի տեխնիկական սպասարկման որոշակի գործիքներին հասանելիության իրավունքներ, որոնցից են՝
- Վիքիպեդիայի կանոնները խախտած գրանցված և անանուն մասնակիցների արգելափակում,
- պաշտպանված էջերի մակարդակի փոփոխում այնտեղ փոփոխություններ կատարելուց[Ն 1],
- ջնջված էջերի վերականգնում և ջնջված էջերի բովանդակության դիտում,
- ամբողջական պաշտպանված էջերի խմբագրում,
- ծառայողական հաղորդագրությունների և MediaWiki անվանատարծքում JSON-ֆայլերի խմբագրում[Ն 2],
- խմբագրումների զտիչների խմբագրում,
- էջերի ջնջում (արագ կամ քննարկման արդյունքում),
- նիշքերի (ֆայլերի) անվանափոխություն,
- խմբագրումների արագ հետշրջում (առավելապես վանդալությունների):
Կանոնակարգն ուժի մեջ է | 2019 թվականի նոյեմբերի 12-ից |
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։ |
Ադմինիստրատորները նախագծի կառավարման ոչ մի առավելություն չունեն և իրավունք չունեն իրենց հնարավորություններն օգտագործել այլ մասնակիցներին իրենց տեսակետը պարտադրելու համար:
Եթե ձեզ անհրաժեշտ է ադմինիստրատորների օգնությունը, դուք կարող եք հայտ թողնել
կամ դիմել կոնկրետ ադմինիստրատորի՝
- գրելով նրա քննարկման էջում,
- ուղարկելով նամակ վիքիփոստով,
- գրելով հաղորդակներից որևէ մեկով, եթե դրանք առկա են:
Ադմինիստրատորության հարցեր քննարկելու համար է նաև ադմինիստրատորների տեղեկատախտակը:
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա 9 ադմինիստրատոր: