Վիքիպեդիա:Ընդհանուր հրաժարագիր
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիան առցանց, ազատ բովանդակությամբ համատեղ ստեղծվող հանրագիտարան է, և մարդկային գիտելիքների ընդհանուր շտեմարան ստեղծելու նպատակով միասին աշխատող անհատների ու մարդկանց խմբերի կամավոր համագործակցության արդյունքն է։ Նախագծի կառուցվածքով ցանկացած մարդ, ով համացանցի հետ կապ ունի, կարող է փոխել հանրագիտարանի պարունակությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այստեղ գրված ոչ մի բան անպայմանորեն չի ստուգվել փորձագիտական որակավորում ունեցող մարդկանց կողմից ձեզ ավարտուն, ճշգրիտ ու վստահելի տեղեկություններ հրամցնելու համար։
Ընդհանուր հրաժարագիր – Ռիսկի հրաժարագիր – Բժշկական հրաժարագիր – Իրավաբանական հրաժարագիր – Բովանդակության հրաժարագիր
Սակայն դա բնավ չի նշանակում, որ դուք Վիքիպեդիայում չեք գտնի արժեքավոր և ճշգրիտ տեղեկություններ։ Իրականում մեծիմասամբ այդպես էլ կլինի։ Սակայն, Վիքիպեդիան չի կարող երաշխավորել այստեղ զետեղված տեղեկույթի վավերականությունը։ Ցանկացած հոդվածի բովանդակությունը կարող է րոպեներ առաջ փոխված լինել, աղավաղված կամ փոփոխության ենթարկված որևէ մեկի կողմից, ում գիտելիքների մակարդակը չի համապատասխանում տվյալ բնագավառին վերաբերող ներկայիս իմացության մակարդակի հետ։ Ընդ որում շատ այլ հանրագիտարաններ և տեղեկատուներ նույնպես ունեն նմանատեսակ հրաժարագրեր տես այստեղ։