Վիքիպեդիա:Խամաճիկություն
From Wikipedia, the free encyclopedia
Խամաճիկ, կեղծ հաշիվ կամ կրկնակի հաշիվ, այսպես են կոչվում Վիքիպեդիայի մասնակցի կողմից օգտագործվող մեկից ավել հաշիվները։
Կարճ ասած՝ Ձեր առաջարկը հաստատելու, կանոններն ու արգելափակումը շրջանցելու համար մի օգտագործեք մի քանի մասնակցային հաշիվ։ Մի խնդրեք ձեր ընկերներին ձեզ աջակցելու համար գրանցվել և քվեարկել ձեր օգտին։ |
Խամաճիկի օգտագործումը ցանկալի չէ մի շարք պատճառներով։ Օրինակ, քվեարկության ժամանակ մասնակիցը կարող է մեկից ավել ձայն օգտագործել, կամ կարող է հանգիստ խախտել Վիքիպեդիայի կանոնները, քանի որ դրանց հետևանքները չեն անդրադառնա հիմնական մասնակցային հաշվին։
Մի քանի մասնակցային հաշիվ ունենալն սկզբունքորեն չի արգելվում, սակայն պետք է զերծ մնալ դրանից որևէ դիրքորոշմանը սատարելուց։ Եթե ունեք կրկնակի հաշիվ, ապա ցանկալի է, որ այդ մասին պարզ նշում լինի ձեր մասնակցային էջերում՝ հղում կատարելով մյուս հաշվին։ Մասնակիցը չպետք է նաև օգտագործի մեկ այլ հաշիվ արգելափակված ժամանակ՝ արգելափակումը շրջափակելու նպատակով։
Կանոնները վերաբերվում են կոնկրետ անձին, այլ ոչ մասնակցային հաշվին։ Պարզ ասած, արգելափակումը շրջանցելու կամ կանոնները խախտելու միտումով այլ մասնակցային հաշիվ օգտագործելը կարող է հանգեցնել նրանց տիրոջ և՛ հիմնական, և՛ երկրորդ մասնակցային հաշիվների արգելափակմանը։
Ադմինիստրատորները պետք է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ձեռնարկեն խամաճիկ մասնակցային հաշիվները հայտնաբերելու և կանխելու նպատակով։