Վիքիպեդիա:Կատեգորիա
From Wikipedia, the free encyclopedia
Կատեգորիաներ, Վիքիպեդիայում տեղեկությունների կազմակերպման հիմնական տեսակներից մեկն է, նրանցում կարելի է ընդգրկել Վիքիպեդիայում ներկայացված բոլոր տեսակի էջերը[1]։
Կարճ ասած՝ Յուրաքանչյուր հոդվածը պետք է ունենա իր տեղը հեշտ նավարկելու և տրամաբանական կատեգորիաների ծառի վրա։ |
Անվանատարածքների յուրաքանչյուր էջ ներգրավվում է կատեգորիայի մեջ թեգ-հղում ավելացնելու ճանապարհով։ Օրինակ. «Կիթառ» հոդվածում կատեգորիաներից մեկն է
[[Կատեգորիա:Լարային երաժշտական գործիքներ]]
Էջը կարող է պարունակել մի քանի կատեգորիա, դրա համար դրվում է մի քանի հղում։ Օրինակ.
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]] [[Կատեգորիա:Հայ ասմունքողներ]]
Եթե այդ կատեգորիաների համար արդեն ստեղծված են էջեր, ապա ավտոմատ կերպով ստեղծվում են հղումներ համապատասխան էջերի վրա։