Փոքր Հայք
հայկական թագավորություն Փոքր Ասիայում / From Wikipedia, the free encyclopedia
Փոքր Հայք, Հայկական լեռնաշխարհի և պատմական Հայաստանի արևմտյան, համեմատաբար՝ փոքր տարածքի և նրանում ձևավորված թագավորության անվանումը։ Գոյատևել է չորս հարյուրամյակ` մ.թ.ա. 331 - մ.թ. 72 թվականները։ Գտնվում է Մեծ Հայքի և Եփրատ գետի արևմտյան կողմում, վերջինիս և Անտիտավրոսի լեռների միջև ընկած տարածքում[1]։ Ժամանակին այն բաժանվում էր երեք վարչական շրջանների` Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։ Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամաս է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է հին պարսկական արձանագրություններում նշված «Կատպատուկա» և հին հայկական աղբյուրներում հիշատակվող «Կապուտկող», ավելի ուշ` Փոքր Հայք երկրամասին[2]։ Փոքր Հայքը եղել է հայ ժողովրդի ձևավորման հնագույն շրջաններից մեկը[3]։
Արագ փաստեր
Փոքր Հայք | ||||
Փոքր Հայքի սահմանները Մ.թ.ա 330թ.-ին | ||||
Պետական կարգ | թագավորություն, սատրապություն | |||
Մայրաքաղաք | Անի-Կամախ | |||
Թագավորանիստ ոստան | քաղաքամայր | |||
Պետության գլուխ | թագավոր | |||
Արքայատոհմ | Երվանդունիներ | |||
Լեզու | հայերեն հին հունարեն | |||
Կրոն | Հեթանոսություն Հայ առաքելական եկեղեցի | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | հին աշխարհ | |||
Հասարակարգ | ստրկատիրական, ավատատիրական | |||
Հիմնադրում | մ.թ.ա. 331 թվական | |||
Հզորության գագաթնակետ | ||||
Անկում | մ.թ. 72 թվական | |||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- մ.թ.ա. 322 - մ.թ.ա. 301 | Նվաճում Հունամակեդոնական կայսրության կողմից | |||
- մ.թ.ա. 200 - մ.թ.ա. 190 | Նվաճում Սելևկյան տերության կողմից | |||
- մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 66 | Միացում Պոնտոսի թագավորությանը | |||
- մ.թ.ա. 66 - մ.թ. 72 | Վասալ թագավորություն Հռոմի կազմում | |||
Ներկայիս տարածքում | Թուրքիա | |||
| ||||
Պատմության պորտալ |
Փակել