Քաղաք
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաք, մարդկային բնակավայր։ Կարող է ներկայացվել որպես մշտական խիտ բնակեցված բնակավայր՝ վարչականորեն բաժանված սահմաններով, որի անդամների զբաղվածությունն ընդգրկում է ոչ գյուղատնտեսական ոլորտները։
Քաղաքները երկրի տնտեսական, մշակութային ու գիտական կյանքի կենտրոններն են։ Առաջին քաղաքներն առաջացել են III հազարամյակի վերջում՝ աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով, երբ սկսվեց արհեստների, առևտրի տարանջատումը գյուղատնտեսական աշխատանքից։ Նման ոլորտներում զբաղվածություն ունեցող մարդիկ հիմնեցին նոր, ավելի խոշոր բնակավայրեր՝ քաղաքներ։
Քաղաքների աճը գրանցվել է 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած արդյունաբերական բուռն զարգացման շնորհիվ։ Դրա աճին զուգընթաց մեծանում է քաղաքային բնակչության տեսակարար կշիռն ընդհանուր բնակչության հաշվով։ Եթե 1800 թվականին աշխարհի քաղաքային բնակչության բաժինը կազմել է 3%, ապա ներկայումս այն գնահատվում է շուրջ 45%։
Բնակավայրի վերաբերմունքը քաղաքային բաժանումներին ձևավորվում է օրենսդրական կարգով։ Ընդ որում, քաղաքի չափանիշները տարբերվում են՝ սկսած Դանիայում բնակվող 250 հազար մարդուց մինչև 30 միլիոն մարդ Ճապոնիայում։
Քաղաքներն առանձնացվում են՝ ըստ մարդաշատության (բնակիչների թվի), գործառույթների, աշխարհագրական դիրքի, հիմնադրման ժամանակի և այլն։