From Wikipedia, the free encyclopedia
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք, գործող ընդդիմադիր քաղաքական դաշինք Հայաստանում[1]։ Դաշինքը ստեղծվել է փետրվարի 13-ին՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի միջև Երևանում ստորագրված հուշագրով[2][3]։
Դաշինիքի անվանում է ընտրվել հուշագիրն ստորագրած երեք քաղաքական գործիչների անունները՝ Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի ազգանունները և Րաֆֆի Հովհաննիսյանի անունը։ Տարածված է նաև դաշինքի անվանման հապավումը՝ «ՕՐՕ» կամ «ՕՐՕ» դաշինք[4]։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ստեղծման նպատակը Հայաստանի 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։ Դաշինքն ընտրություններին մասնակցությունը գրանցելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին փաստաթղթերը հանձնել է փետրվարի 16-ի։ Նույն օրը հրապարակվել է դաշինքը համամասնական ցուցակը, որում ընդգրկված է 148 անձ։ Ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդը Արմեն Մարտիրոսյանն է՝ «Ժառանգություն» կուսակցությունից, երրորդը՝ Վարդան Օսկանյանը։ Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է դաշինքի համամասնական ցուցակում[5][6][7]։
Ընտրությունների արդյունքում դաշինքը չհաղթահարեց նվազագույն շեմը՝ ստանալով 32'487 ձայն, կամ ընդհանուր քվեների 2,07%-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.