From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժեր (անգլ.՝ US Air National Guard, ANG), ԱՄՆ-ի Օդային գվարդիա (անգլ.՝ US Air Guard), ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուժերի տեսակ, բաղկացուցիչ մաս։ Իրենից ներկայացնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստազորի մարտունակ զորամասեր և ստորաբաժանումներ։
ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմա-օդային ուժեր |
Զորքերի տեսակ | ԱՄՆ ռազմաօդային ուժեր |
Երկիր | ԱՄՆ |
Ենթարկոում | ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտ |
Մտնում է | ԱՄՆ ռազմաօդային ուժեր |
Թվակազմ | |
. | |
Տեղաբաշխում | Պենտագոն |
Ստեղծվեց | 1947 |
Ճակատամարտեր | Կորեական պատերազմ, Վիետնամի պատերազմ, 1983 Invasion of Grenada?, Իրաք-քուվեյթյան պատերազմ, ՆԱՏՕ-ն և հակամարտությունը Հարավսլավիայում, Operation Enduring Freedom?, Աֆղանական պատերազմ և Իրաքյան պատերազմ |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | գեներալ-լեյտենանտ Սքոթ Ռայս (L. Scott Rice) |
Կայք | ang.af.mil(անգլ.) |
Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը կազմավորվում են նույն սկզբունքով, ինչ ԱՄՆ Ազգային գվարդիան, և առկա են բոլոր նահանգներում։ Ռազմաօդային ուժերի բոլոր կազմավորումները ենթարկվում են ԱՄՆ-ի նախագահին և նահանգապետերին։ Նահանգի տարածքում մարտական պատրաստության, զորամասերի համալրման, կամավորների հավաքագրման, ծառայության մեջ առաջխաղացման և այլ վարչական հարցերով ռազմաօդային ուժերի ավիացիոն զորամասերի ղեկավարմամբ զբաղվում է գեներալ-համհարզը, որը համարվում է շտաբի պետ նահանգապետին կից[1]։
Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի թվաքանակը յուրաքանչյուր նահանգի համար սահմանվում է դաշնային և տեղական օրենսդրությամբ։ Ֆինանսավորումն իրականացվում է ԱՄՆ-ի դաշնային բյուջեի հաշվին (90%) և նահանգների միջոցների հաշվին (10 %)։
Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի համալրումն իրականացվում է կամավոր, տարածքային սկզբունքի հիման վրա։ Ընդ որում համալրումն իրականացվում է այն քաղաքացիների հաշվին, ովքեր զինվորական ծառայություն են անցել և ունեն անհրաժեշտ պատրաստվածություն։ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի սպայական կազմը համալրվում է կանոնավոր ռազմաօդային ուժերի սպաներով, արտազորային պատրաստության դասընթացների շրջանավարտների պահեստազորի սպաներով, ինչպես նաև անձանցով, ովքեր ավարտել են սպայական թեկնածուական դպրոցներ։
Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը ձևականորեն նախատեսված են ԱՄՆ-ի տարածքի պաշտպանության համար։ Փաստացիորեն Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը մասնակցում են ռազմագործողություններում ԱՄՆ-ի տարածքից դուրս, քանի որ համալրված են նույն տեխնիկայով և ուսուցումն անցնում է նույն ծրագրերով, ինչ ԱՄՆ-ի կանոնավոր ռազմաօդային ուժերը։
Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի կազմավորումները ազգային տարածքի սահմաններում գլխավոր դեր են կատարում օդային տարածքների պարեկության, առանձնակի կարևոր նշանակություն ունեցող վարչական և տնտեսական օբյեկտների օդից պաշտպանության և այլ խնդիրների լուծման գործում։
Անձնակազմի ընդհանուր թվաքանակը կազմում է ավելի քան 106 000 զինծառայող, մոտ 14 000 սպա և ավելի քան 92 000 շարքային և սերժանտական կազմ։ Կանանց և տղամարդկանց բաժինը.
Ռասայական և էթնիկական կազմ.
Ազգային գվարդիայի զորամասերի և ստորաբաժանումների սպառազինության մեջ առկա են ինքնաթիռների բոլոր տեսակներ, բացառությամբ ռազմավարական ռմբակոծիչների, և ուղղաթիռ։ Ընդհանուր քանակը՝
Ինքնաթիռային պարկի ընդհանուր քանակը կազմում է մոտ 1300 ինքնաթիռ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.