ԱՄՆ-ի ամենաբարձր շենքերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի ամենաբարձր շենքերի ցանկ, ԱՄՆ-ում 1885 թվականից մինչ օրս կառուցված ամենաբարձր շենքերի ցանկ, պարունակում է նշումներ՝ տեղի, բարձրության, հարկերի քանակակի, կառուցման ավարտի վերաբերյալ։
Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում է երկնաքերերի պատմական հայրենիք։ Առաջին երկնաքեր համարվում է Չիկագոյում 1885 թվականին կառուցված 10 հարկանի «Home Insurance Building»-ը։ Շենքը կառուցվել է նոր պողպատե բեռադիմացկուն հենքով։ Տասնմեկ ամերիկյան երկնաքերեր իրենց ժամանակին եղել են աշխարհի ամենաբարձր շինությունները[1]։ 20-րդ դարում ԱՄՆ-ը առաջատարն էր բարձրահարկ շենքերի շինարարությամբ, սակայն դարավերջին և 21-րդ դարում սկսեց հետ մնալ այլ երկրներից։ 20-րդ դարի վերջին բուռն թափով սկսվեց երկնաքերերի շինարարությունը Չինաստանում և Հոնկոնգում։ 21-րդ դարի սկզբին սկսվեց «շինարարական բում» Արաբական Միացյալ Էմիրություններում։ 2013 թվականի դրությամբ, աշխարհի 25 ամենաբարձր շենքերից միայն 5-ն էին տեղակայված ԱՄՆ-ում։
2013 թվականին ԱՄՆ-ում ամենաբարձրը դարձավ նոր առևտրի համաշխարհային կենտրոնի շենքը (հայտնի ինչպես նաև որպես «Ազատության աշտարակ»), նրա բարձրությունը ծայրաձողի հետ 541 մետր է, չնայած մինչև տանիք բարձրությունը (417 մետր) զիջում է 1974 թվականին կառուցված և Չիկագոյում տեղակայված «Ուիլիս-թաուեր» շինությանը․ նրա բարձրությունը կազմում է 442 մետր մինչև տանիք և 527 մ․՝ ծայրաձողի հետ։ 1972 թվականից և մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11 ահաբեկչությունը ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում էին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոն երվորյակ երկնքերերը, ավելին՝ 1972-1974 թվականներին հանդիսացել են մոլորակի ամենաբարձր շենքերը։ Նյու Յորքի «Էմփայր Սթեյթ Բիլդինգ»-ը ներկայումս հանդիսանում է բարձրությամբ երրորդը[2], 2001-2013 թվականներին նա ժամանակավորապես եղել է Նյու Յորքի ամենաբարձր շենքը։ Ցուցակում չորրորդը՝ Չիկագույում Թրամփի անվան միջազգային հյուրանոց և աշտարակն է, կառուցված 2009 թվականին[3]։ Նյու Յորքը և Չիկագոն իրավամբ կարելի է համարել ամերիկյան հիմնական «երկնաքերերաշինության» կենտրոններ՝ ստորև ներկայացվող ցանկի առաջին քսանհինգ ամենաբարձր երկնաքերերից ութը գտնվում են Նյու Յորքում և Չիկագոյում։
«Չիկագո Սպայր» գերբարձր երկնաքերի շինարարությանը, որը նախատեսվել էր կարուցել Չիկագոյում, վերջնական արդյունքում չեղարկվել է՝ նրա բարձրությունը կարող էր կազմել 609 մետր, նրա ԱՄՆ-ում կդառնար ամենաբարձր շենքը։ Սկզբում նրա շինարարությունը սառեցվեց 2009 թվականին հիմքերը փորելու ժամանակ, իսկ հետագայում շինարարությունը և մնացած գործերը չեղարկվել են ֆինանասական խնդիրների պատճառով։ Առաջարկվող կամ արդեն շինարարության մեջ գտնվող բարձրահարկ շենքերից, ներառյալ «American Commerce Center» (460 մ) Ֆիլադելֆիայում, «Trans National Place» (351,8 մ) Բոստոնում, «Signature Tower» (246 մ) Նեշվիլում, «One Bayfront Plaza» (320 մ) և «Empire World Towers» (312 մ) Մայամիում, ինչպես նաև «Waterview Tower» (319 մ) Չիկագոյում, եզակի «Museum Plaza» (214 մ) Լուիսվիլում։ Եթե վերը նշված բոլոր բարձրահարկ շենքերը կառուցվեին առանց նախնական նախագծի փոփոխության՝ ԱՄՆ-ի տասը բարձրահարկ շենքերից ինը կլինեին Նյու Յորքում (5՝ Համաշխարհային առևտրական կենտրոն 1-ը, «Madison Square Garden Towers I и II», Համաշխարհային առևտրական կենտրոն 2-ը և «Hudson Place Tower» կամ էլ Չիկագոյում (3՝ Ուիլիս-թաուեր, «Trump International» և «Waldorf-Astoria Hotel and Residence Tower»,բ ացառությամբ Ֆիլադելֆիայի Ամերիկյան առևտրական կենտրոնը, որը ցուցակում երկորդ տեղն է զբաղեցնում (Համաշխարհային առևտրական կենտրոն 1-ից հետո)։
Ամենաշատ երկնաքերերը գտնվում են Նյու Յորքում՝ այստեղ կա ավելի քան 216 բարձրահարկ շենք, որանց բարձրությունը անցնում է 180 մետրը, ներառյալ շինարարության ընթացքում գտնվողները[4]։ Երկրորդ տեղում Չիկագոն է 114 երկնաքերերով 150 մետր բարձրությամբ, ներառյալ շինարարության ընթացքում գտնվողները[5]։ Երրորդ տեղում Լոս Անջելեսն է՝ 25 երկնաքերեր 150 մետր բարձրությամբ[6]։