Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգներ տերմինը՝ եզրույթը կամ գիտաբառը, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, իրենից ներկայացնում է`
- բուն կամ մայրցամաքային ԱՄՆ-ն,
- Ալյասկա նահանգը, որը այսպես կոչված բուն մայրցամաքային ԱՄՆ-ի (կամ ԱՄՆ-ի հիմնատարածքի) մեջ չի մտնում,
- Հավայան կղզիները,
- ԱՄՆ-ին պատկանող հինգ կղզային տարածքները՝ այսպես կոչված ԱՄՆ-ին ենթակա տարածքները, մասնավորապես՝ Պուերտո Ռիկոն, Հյուսիսային Մարիանյան կղզիները, ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիները, Գուամ կղզին և Ամերիկյան Սամոան, ինչպես նաև ԱՄՆ-ի կղզային մանր արտաքին տիրույթները[1]։
ԱՄՆ-ն ցամաքում սահմանակից է Կանադային և Մեքսիկային, իսկ ծովում՝ Ռուսաստանին, Կուբային և Բահամյան կղզիներին, ինչպես նաև դարձյալ նույն Կանադային ու Մեքսիկային։