ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո (անգլ.՝ United States Census Bureau, Bureau of the Census)` կառավարական գործակալություն, որի վրա է դրված ԱՄՆ բնակչության մարդահամարի կազմակերպման պատասխանատվությունը։ Ինչպես նաև այն հավաքում և վիճակագրական մշակման է ենթարկում այլ ազգային ժողովրդագրական և տնտեսական տվյալներ։ Փաստացի սա ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինն է[8][9][10][11]։
ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո | |
---|---|
Տեսակ | վիճակագրական ծառայություն և ԱՄՆ դաշնային գործակալություն |
Երկիր | ԱՄՆ[1][2][3][…] |
Հիմնադրված | մարտի 6, 1902[4][5][6][…] |
Գլխադասային գրասենյակ | Սաթլենդ, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1][2][5][…] |
Վերադաս կազմակերպություն | United States Department of Commerce?[5][4][7][…] |
Կայք | census.gov(անգլ.) |
Բնակչության մարդահամարի բյուրոն համարվում է ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքային ենթաբաժին։ Գործակալության ղեկավարը գործող նախագահի կողմից նշանակված քաղաքական անձ է։
Մարդահամարի բյուրոն տալիս է գնահատականներ մարդահամարների միջև և իրականացնում է բնակչության թվաքանակի կանխատեսումներ։ Բացի դրանից, սույն մարդահամարները ազդում են ավելի քան 300 միլիարդ դոլարի` ամենամյա դաշնային և նահանգների կողմից` բարենորոգման, առողջապահության, կրթության, տրանսպորտի և այլնի համար տրված փոխհատկացումների վերատեղաբաշխման վրա։ Այդ պատճառով Մարդահամարի բյուրոյի պարտականությունների մեջ է մտնում մարդկանց և տնտեսությանը վերաբերվող վիճակագրության հավաքագրումը։ Բացի այդ, հաճախակի տեղի է ունենում տարբեր դաշնային և տեղական մարմինների հետաքրքրությունների մեջ մտնող թեմաների մասին տվյալների հավաքագրումը, ինչպիսին են զբաղվածությունը, հանցագործությունները, առողջությունը, կարիքների և բնակատեղի ծախսերը։ Դրանք հրապարակվում են ինչպես «ժողովրդագրական տեսություններ»։ Մարդահամարի բյուրոն նաև հրապարակում է արտադրությանը, տարատեսակ վաճառքներին, ծառայություններին վերաբերող տվյալներ։
Մարդահամարի բյուրոն բազայավորվում է Սյութլենդ[en] քաղաքում (Մերիլենդ նահանգ) և ևս 12 շրջանային գրասենյակներում. Ատլանտա, Բոստոն, Դալաս, Դենվեր, Դետրոյթ, Կանզաս Սիթի, Լոս Անջելես, Նյու Յորք, Սիեթլ, Ֆիլադելֆիա, Չիկագո և Շառլոթ քաղաքներում։ Տվյալների մշակման ազգային կենտրոնը գտնվում է Ինդիանա նահանգի Ջեֆերսոնվիլ[en] քաղաքում։