ԱՓՖ արգելակիչներ
Դեղաբանական խումբ, որը օգտագործվում է զարկերակային գերճնշման և սրտային անբավարարության բուժման համար / From Wikipedia, the free encyclopedia
Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ (ԱՓՖ արգելակիչներ), դեղաբանական խումբ, որն օգտագործվում է զարկերակային գերճնշման և սրտային անբավարարության բուժման համար[1][2]։ Նրանք թուլացնում են արյունատար անոթները և քչացնում են արյան ծավալը, ինչն էլ բերում է զարկերակային ճնշման իջեցման և սրտի արյան պահանջի քչացման։
Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ | |
---|---|
Կապտոպրիլ՝ առաջին սինթետիկ ԱՓՖ արգելակիչը | |
Class identifiers | |
Տեսակ | Դեղերի տեսակներ |
Հոմանիշներ | ԱՓՖ արգելակիչներ |
Կիրառում | հակահիպերտենզիվ դեղորայքներ |
Ազդեցության մեխանիզմ | Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչ |
Կենսաբանական թիրախ | Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Drug Classes |
ԱՓՖ արգելակիչներն արգելակում են Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտը, որը կարևոր կոմպոնենտ է ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգում։ Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտը փոխակերպում է Անգիոտենզին I Անգիոտենզին II[3] և հիդրոլիզում է Բրադիկինը[1]։ Այս մեխանիզմով ԱՓՖ արգելակիչները բերում են անոթասեղմիչ Անգիոտենզին II քչացման և անոթալայնիչ Բրադիկինի շատացման[1][3]։
Հիմնական ԱՓՖ արգելակիչներն են Բենազեպրի, Պերինդոպրիլ, Կապտոպրիլ, էնալապրիլը, Լիզինոպրիլ և Ռամիպրիլ։