Աբաենի
From Wikipedia, the free encyclopedia
Աբաենի, հնագույն երկիր Նաիրիում։ Հիշատակված է Ասորեստանի Թագավոր Թիգլաթպալասար I-ի կողմից մ․ թ․ ա․ 1114 թվականին Նաիրիում նվաճված 23 երկրների շարքում։
Գրիգոր Ղափանցյանը տեղադրում է հետագայի Մանազկերտի և Բագրևանդի միջև։ Ոմանք նույնացնում են հայկական Ապահունիք գավառի հետ։ Անունների հնչյունական նմանությունը ամենայն հավանականությամբ պատահական է. Մանազկերտը, Բագրևանդը և Ապահունիքը բուն Նաիրիից բավական հյուսիս էին գտնվում[1]։