Աբբիսա
From Wikipedia, the free encyclopedia
Աբբիսա, հնագույն երկրամաս Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքում։ Հավանաբար գտնվում էր այժմյան Արղանայի շրջանում։
Հիշատակված է ասուրական թագավորների սեպագիր արձանագրություններում։ Թիգլաթպալասար I-ը կցել էր Նաիրիին։ Նիկողայոս Ադոնցը ենթադրաբար նույնացնում է այժմյան Արղանայի շրջանի Ֆիս (Փիս) բնակավայրի հետ[1]։