From Wikipedia, the free encyclopedia
Աբդուլա բին Նասեր բին Խալիֆա Ալ Տանի (արաբ․՝ سعادة الشيخ عبدالله بن ناصر بن خليفة آل ثاني, 1960, Դոհա, Կատար), Կատարի վարչապետը 2013 թվականի հունիսի 26-ից մինչև 2020 թվականի հունվարի 28-ը։ Լինելով Կատարի Ալ Տանի կառավարական տան անդամ` նա 2005 թվականից մինչև 2013 թվականը զբաղեցրել է Կատարի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Աբդուլա բին Նասեր բին Խալիֆա Ալ Տանի արաբ․՝ عبد الله بن ناصر بن خليفة آل ثاني | |
---|---|
Ծնվել է | 1960 |
Ծննդավայր | Դոհա, Կատար |
Քաղաքացիություն | Կատար |
Կրթություն | Բեյրութի արաբական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Prime Minister of Qatar? |
Պարգևներ և մրցանակներ | |
Abdullah bin Nasser bin Khalifa Al Thani Վիքիպահեստում |
Շեյխ Աբդուլան Կատարի նախկին էմիր Խամադ բին Խալիֆ Ալ Տանի հեռու բարեկամն է, նա շեյխ Նասեր բին Խալիֆ Ալ Տանիի որդին է, ըստ կառավարական տան կայքի` շեյխ Աբդուլան Ահմեդ բին Մուհամեդ Ալ Տանի ծոռն է, այդ կերպ ունենալով ընդհանուր նախնի` Մուհամեդ բին Տանիին, Աբդուլան համարվում է էմիր Խամադի զարմիկը[1]։
Շեյխ Աբդուլան 1984 թվականին ավարտել է Դուրխամի (Մեծ Բրիտանիա) ռազմական ուսումնարանը և ստացել է բակալավրի աստիճան` ոստիկանական գիտելիքի ոլորտում[2][3]։ 1995 թվականին նա նաև ավարտել է Բեյրութի արաբական համալսարանը` ստանալով օրենսդրության ոլորտում բակալավրի աստիճան[3][4]։
1985 թվականին Կատարում անցնելով զինվորական ծառայության` նա ոստիկանության փրկարարական բաժնում զբաղեցրել է պարեկային սպայի պաշտոնը[3]։ 1989 թվականին նա մայրաքաղաքի անվտանգության ոստիկանության բաժնում ստանձնել է մարզադաշտերի անվտանգության ապահովման սպայի պարտականությունները[5]։ Այնուհետև նա դարձել է արտակարգ իրավիճակների ոստիկանական բաժնի հրամանատարի օգնական։ Աբդուլան նշանակվել է ոստիկանության անվտանգության բաժնի հատուկ գործողությունների հատուկ նշանակության ջոկատի հրամանատար և անվտանգության հատուկ բաժնի կազմի հատուկ ստորաբաժանման հրամանատար։ 2001 թվականի դեկտեմբերի 28-ին նա դարձել է հատուկ գործողությունների հատուկ նշանակության անվտանգության ջոկատի հրամանատարի օգնական։ 2004 սեպտեմբերին նրա կոչումը բարձրացրել են մինչև բրիգադի գեներալի[3]։
Ծառայությունից հետո 2005 թվականի փետրվարի 15-ին լինելով տարբեր պաշտոններում` Աբդուլան նշանակվել է Կատարի ներքին գործերի պետնախարար[3][6]։ Նա վարչապետ է նշանակվել 2013 թվականի հունիսի 26-ին նախարարների շրջանում եղած փոփոխությունների արդյունքում, այդ պաշտոնում փոխարինելով Խամադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Տանիին[7]։ Միաժամանակ նա հետևելով բոլոր փոփոխությունների արդյունքին` նա փոխարինել է Աբդուլ բին Խալիդի Ալ Տանիին ներքին գործերի նախարարի պաշտոնում[8][9]։
Շեյխ Աբդուլան ամուսնացած է և ներկայումս ունի 6 երեխա[4][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.