Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդ
From Wikipedia, the free encyclopedia
Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդ (արաբ․՝ عبدالله بن عبدالعزيز آل سعود, օգոստոսի 1, 1924(1924-08-01)[1], Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա - հունվարի 23, 2015(2015-01-23)[2][3][4][…], Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա), Սաուդյան Արաբիայի թագավոր և Երկու սրբազան մզկիթների պահապան 2005-ից մինչև իր մահը` 2015 թվականը[8]։ Նա ժառանգել է գահը 2005 թվականի օգոստոսի 1-ին իր խորթ եղբայր Ֆահդ թագավորից.
Աբդուլահը Ֆահդի նման եղել է Սաուդյան Արաբիայի հիմնադիր Իբն Սաուդի բազմաթիվ երեխաներից մեկը։ Աբդուլահը իր հասուն տարիքի մեծ մասը զբաղեցրել է բազմաթիվ քաղաքական պաշտոններ։ 1961 թվականին նա եղել է Մեքքայի քաղաքապետը[9]։ Հաջորդ տարի նա նշանակվել է Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի հրամանատար և շարունակել է զբաղեցնել պաշտոնը, երբ նա դարձել է թագավոր։ Նա նաև եղել է պաշտպանության նախարարի տեղակալը և դարձել է թագաժառանգ արքայազն, երբ Ֆահդը տիրացել է գահին 1982 թվականին։ Երբ թագավոր Ֆահդը սրտի կաթված է ստանում, Աբդուլահը դե ֆակտո դառնում է երկրի ղեկավարը, մինչև պաշտոնապես թագադրվում է մեկ տասնամյակ հետո։