Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի
From Wikipedia, the free encyclopedia
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի (հուլիսի 9, 1855(1855-07-09)[1][2], հուլիսի 8, 1855(1855-07-08)[3] կամ 1849[4][5], Հալեպ[6] - հունիսի 14, 1902(1902-06-14)[2] կամ հունիսի 22, 1902(1902-06-22)[3], Կահիրե, Եգիպտոս) ամբողջական անուն՝ արաբ․՝ عبد الرحمن الكواكبي, 'Աբդ առ-Ռահման ալ-Քաուաքիբի, արաբ փիլիսոփա, գրող և հրապարակախոս, պանարաբիզմի կարկառուն ներկայացուցիչներից։ Նա մեծ ներդրում ունեցավ արաբական գրականության պատմության, մասնավորապես՝ հրապարակախոսության զարգացման մեջ։ Լինելով նահդայի երկրորդ փուլի (որն ընդունված է անվանել նաև Մուսուլմանական ռեֆորմացիա կամ մոդեռնիզմ) ներկայացուցիչ և պանիսլամիզմի հիմնադիր Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի հետևորդ՝ ալ-Քաուաքիբին շարունակեց լուսավորական գաղափարների տարածումը հրապարակախոսության մեջ՝ դրանով իսկ խթան հանդիսանալով արաբական հրապարակախոսության հետագա զարգացմանը Սիրիայում և Եգիպտոսում։ Ալ-Քաուաքիբիի հրապարակախոսության մեջ բնականաբար զգացվում է սիրիական ազդեցությունը, քանի-որ նա ծագումով Սիրիայից էր։
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի عبد الرحمن الكواكبي | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1855(1855-07-09)[1][2], հուլիսի 8, 1855(1855-07-08)[3] կամ 1849[4][5] |
Ծննդավայր | Հալեպ[6] |
Վախճանվել է | հունիսի 14, 1902(1902-06-14)[2] կամ հունիսի 22, 1902(1902-06-22)[3] |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | աստվածաբան, փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, journal editor, լրագրող և journal editor |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Քաղաքների մայրը» «Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը» |
Աշխատավայր | al-Furāt? և al-Shahbāʾ? |
Ներշնչվել է
| |
Abd al-Rahman al-Kawakibi Վիքիպահեստում |