Աբել Կիպրոպ Մութաի (անգլ.՝ Abel Kiprop Mutai, հոկտեմբերի 2, 1988[1], Nandi District) քենիացի երկար հեռավորությունների վազորդ, որը մասնագիտացած է 3000 մետր արգելավազքում[2]։
Աբել Մութաի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | երկար հեռավորություն վազող և թեթևատլետ |
Երկիր՝ | Քենիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 2, 1988[1] (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Nandi District |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Քաշ՝ | 62 կիլոգրամ |
Մութաին ծնվել է Քենիայի Նանդի շրջանում։ Նա նվաճել է ոսկե մեդալ 2005 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում, բրոնզե մեդալ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում, յոթերորդ տեղը 2013 թվականի աշխարհի առաջնությունում, իսկ 2009 թվականի աշխարհի աթլետիկայի եզրափակիչում զբաղեցրել է իններորդ հորիզոնականը[2]։
Մութաին հաղթել է 2000 մ արգելավազքի 2007 թվականի Աֆրիկայի պատանեկան առաջնությունում[2]։ Նա աքիլեսյան ջլի վնասվածք է ստացել, որի պատճառով դուրս է մնացել մրցակցությունից ողջ 2010 թվականին[2]։
Նրա անձնական լավագույն ցուցանիշներն են 8:05.16 րոպե 3000 մետր վազքում, որը գրանցել է 2006 թվականի հունիսին Լիսաբոնում, և 8:01.67 րոպե 3000 մետր վազքում, որը գրանցվել է 2012 թվականի մայիսին Հռոմում[2]։
2013 թվականի հունվարին Burlada Cross Country մրցավազքի ժամանակ Աբել Մութաին մրցուղու վերջնագծից ընդամենը մի քանի մետր առաջ շփոթելով նշանները կանգ է առել՝ մտածելով, որ ավարտել է վազքը։ Մութաիի հետևից վազող իսպանացի վազորդ Իվան Ֆեռնանդեսը հասկանալով, թե ինչ է կատարվում, սկսել է բղավել քենիացու վրա, որ շարունակի վազել։ Մութաին իսպաներեն չի իմացել ու չի հասկացել, և Ֆեռնանդեսը սկսել է Մութաիին հրելով առաջ մղել դեպի եզրագիծ[3][4][5][6]։
Անձնական ռեկորդներ
Քենիան ներկայացնելով | |||||
---|---|---|---|---|---|
2005 | Աշխարհի երիտասարդական առաջնություն | Մարաքեշ, Մարոկկո | 1-ին | 2000 մ արգելավազք | 5:24.69 |
2011 | Համաաֆրիյան խաղեր | Մապուտու, Մոզամբիկ | 8-րդ | 3000 մ արգելավազք | 8:36.75 |
2012 | Աֆրիկայի առաջնություն | Պորտո Նովո, Բենին | 1-ին | 3000 մ արգելավազք | 8:16.05 |
Օլիմպիական խաղեր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | 3-րդ | 3000 մ արգելավազք | 8:19.73 |
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.