Աբհավա
From Wikipedia, the free encyclopedia
Աբհավամ, հինդուիզմում Բհավայի(գոյության, վերափոխման, լինելու, ներկայանալու) հակառակը, նշանակում է՝ գոյություն չունեցող, բացառում, հերքում, ոչինչ կամ բացակայություն[1]։ Ուդայանան Պադարթհան դասակարգում է Բհավայի (գոյություն), որն իրական է և Ադհավայի, որն իրական չէ։ Չնայած Վայշեշիկա հինդուիզմի փիլիսոփայական դպրոցը չի դասակարգում Աբհավան, այն լինում է չորս տեսակի՝ Պրագաբհավա - սկզբնական անգոյություն, Պրադհվամսաբհավա - վերջնական անգոյություն, Աթյանթաբհավա - բացարձակ անգոյություն և Անյոնյաբհավա - փոխադարձ անգոյություն։
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Վայշեշիկան, Նյայան, Բհատա Միմանսան և Դվայտան Աբհավան դասում են որպես առանձին կատեգորիա, այն հարաբերական բառ է, քանի որ աբհավա կարող է լինել, եթե դրանից առաջ եղել է բհավա, այն ժամանակի ընթացքում տեղի ունեցող երևույթ է[2][3]։ Նյայան և Սիդհանտինը համարում են որ աբհավայի ճանաչումը որոշակի տեսակի կապի կամ զգայական կապի շնորհիվ է[4]
Աբհավան անտեսանելի մակարդակն է, որից Բհավան ծագում է[5]։