«Աբովյանը Արարատի բարձունքներում», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1950 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։ Կտավի 1944 թվականին ստեղծված նախապատրաստական էսքիզային «Աբովյանը Արարատի գագաթին» տարբերակը (1944, կտավ, յուղաներկ, 49×53, Q55423745), գտնվում է Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում[2]։ Արժանացել է Հանրապետական մրցանակի։

Արագ փաստեր Աբովյանը Արարատի բարձունքներում, տեսակ ...
Աբովյանը Արարատի բարձունքներում
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1950
բարձրություն61,5 սանտիմետր
լայնություն50 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ
Փակել

Պատմություն

1829 թվականին Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Արարատ լեռը բարձրանալու նպատակով։ Եփրեմ կաթողիկոսն իր քարտուղար և սինոդի թարգմանիչ Խաչատուր Աբովյանին հանձնարարում է ուղեկցել Պարրոտի արշավախմբին։ 1829 թվականի հոկտեմբերի 9-ին նրանք բարձրանում են Մեծ Մասիսի գագաթը[3][4]։

Նկարագրություն

Էդուարդ Իսաբեկյանը «Աբովյանը Արարատի բարձունքներում» կտավում պատկերել է Արարատ լեռը բարձրացած Խաչատուր Աբովյանին, Ֆրիդրիխ Պարրոտին և ծեր գյուղացուն, որոնք լեռան բարձունքից նայում են հայրենի երկրին։ Գյուղացու համար տասնամյակներ շարունակ աննվաճելի հսկա է թվացել ձյունապատ Արարատը, և այժմ նա այդ բարձունքից նայում է աշխարհին, որը մինչ այդ շատ նեղ ու փոքր էր թվում, այժմ դարձել է անսահման մեծ ու զորեղ։ Ծերունու աչքերում փայլատակում է հայրենի երկրի մինչ այդ չգիտակցված հզորության ու վեհության հպարտությունը… Դառնությամբ ու սիրով է նայում այդ նույն երկրին երիտասարդ Աբովյանը, գեղեցիկ է հայրենի երկիրը, սակայն ինչու՞ այնքան դառն է կյանքը այնտեղ։

Իսաբեկյանի պատկերած Արարատի բարձունքը դառնում է յուրատիպ խորհրդանիշ՝ մարդկային մտքի բարձունքի խորհրդանիշ, որտեղից ծնվում են հայրենի երկրի ճակատագրի հանդեպ նոր խոհեր, զգացմունքներ, հույզեր, որոնք պայքարի են կոչում[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.