Աբու Լեյլա ալ-Մուհալհիլ (ամբողջական անուն՝ արաբ․՝ عدي بن ربيعة التغلبي, Ուդայ իբն Ռաբիա ալ-Թաղլիբի, մոտ 443, Նաջդ, Սաուդյան Արաբիա - մոտ 531, Նաջդ, Սաուդյան Արաբիա), Նախաիսլամական Արաբիայի 6-րդ դարի ամենահայտնի բանաստեղծներից։ Նա որպես բանաստեղծ հայտնի էր Աբու Լեյլա ալ-Մուհալհիլ մականունով, իսկ որպես ասպետ հայտնի էր ալ-Զիր Սալեմ մականունով։ Բանաստեղծ Իմրուլկայսի քեռին էր։ Եղել է նաև Ամր իբն Քուլսումի պապը։

Արագ փաստեր Աբու Լեյլա ալ-Մուհալհիլأبو ليلى المهلهل, Ծնվել է ...
Աբու Լեյլա ալ-Մուհալհիլ
أبو ليلى المهلهل
Thumb
Ծնվել էմոտ 443
ԾննդավայրՆաջդ
Վախճանվել էմոտ 531
Վախճանի վայրՆաջդ
Մասնագիտությունասպետ, բանաստեղծ և զորավար
Ազգությունարաբ
Ժանրերկասիդա
պոեմ
Գրական ուղղություններնախաիսլամական արաբական գրականություն
ԶավակներԼեյլա բինթ ալ-Մուհալհիլ
ԱզգականներԱմր իբն Քուլսում
Փակել

Աբու Լեյլա ալ-Մուհալհիլը հյուսիսային Արաբիայի քրիստոնյա Թաղլիբ ցեղից էր։ Նրա բանաստեղծությունները կրում են քաջությունն ու վրեժխնդրությունը փառաբանող բնույթ։ Նա նաև գրել է բազմաթիվ սիրային տողեր։

Եղել է Թաղլիբ ցեղի ղեկավարներից Բասուսի պատերազմում[1]։

Նրա հերոսությունների մասին է հյուսվել ալ-Զիր Սալեմ դյուցազներգությունը (էպոսը)։ Նրա քաջարի կերպարը դարեր շարունակ ներշնչել է Արաբական, Սիրիական և բեդվինների ավանդական ու ժողովրդային հեքիաթներն ու պատմվածքները։ Նրա անձի շուրջ բազմաթիվ առասպելներ են հյուսվել Դամասկոսի ու Հալեպի հին սրճարանների հեքիաթասացների կողմից[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.