Աբրահամ Բ Խոշաբեցի
հայ քահանա / From Wikipedia, the free encyclopedia
Աբրահամ Բ Խոշաբեցի (հայտնի է նաև որպես՝ Բաղիշեցի, Մշեցի, Քեղեցի, 1677–1734, թաղվել է Վաղարշապատի Սբ. Գայանե վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1730 թվականից։ Հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցուն։
Արագ փաստեր Աբրահամ Բ Խոշաբեցի, Ընդհանուր տեղեկություններ ...
Աբրահամ Բ Խոշաբեցի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Գահակալություն | 1730-1734 թթ. |
Իրավանախորդ | Կարապետ Բ Ուլնեցի |
Իրավահաջորդ | Աբրահամ Գ Կրետացի |
Ծնվել է | 1677(1677) |
Մահացել է | նոյեմբերի 11, 1734(1734-11-11)[1] |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Ազգություն | Հայ |
Փակել
1708 թվականին՝ Մշո Առաքելոց վանքի առաջնորդ, 1717–1730 թվականներին՝ Տարոնի Սբ. Կարապետ վանքի վանահայր։ 1727 թվականին ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի վանքում, պատկերազարդել է տվել Մայր տաճարի երկու խորանները, որմերն ու սյուները, նորոգել մի շարք կառույցներ։ Աբրահամ Բ Խոշաբեցու անունով մեզ են հասել 7 ներբողական ու հոգևոր տաղեր և կոնդակներ։
Կաթողիկոսական գահին Աբրահամ Բ Խոշաբեցուն հաջորդել է Աբրահամ Գ Կրետացին։