Աբրահամ Մելիք-Աղամալյան
հայ հասարակական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Աբրահամ Սահակի Մելիք-Աղամալյան (ծննդյան թիվն անհայտ—1811), հասարակական գործիչ, Երևանի հայ ազգաբնակչության մելիք, Կոտայքի գավառում տիրել է մի քանի գյուղերի և մեծ համարում է ունեցել խանական արքունիքում։ Մասնակցել է հայ ազատագրական շարժմանը։ XVIII դարի 80-ական թվականներին Արարատյան նահանգի հայերի անունից Ստեփան Դավթյանի միջոցով դիմել է ռուսական կառավարությանը օգնություն հայցելով պարսկական լծից ազատագրվելու գործում։ 1804 թվականի Երևանյան առաջին արշավանքի ժամանակ Ցիցիանովի և վիրահայերի առաջնորդ Հովհաննես Գեղարդակրի հորդորանքով իրեն ենթակա բնակչության հետ գաղթել է ռուսական սահմանները՝ Փամբակ։ Ռուսական կառավարությունը նրան շնորհել է ազնվականի կոչում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Աբրահամ Մելիք-Աղամալյան, Ծնվել է ...
Աբրահամ Մելիք-Աղամալյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1811[1] |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Երեխաներ | Սահակ Մելիք-Աղամալյան |
Փակել