Ագարակ Հին
From Wikipedia, the free encyclopedia
Ագարակ Հին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում համանուն դաշտում։ 1914 թվականին ուներ 225 հայ բնակիչ։ Զբաղվում Էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Հին Ագարակի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ։ Նրանցից շատերը զոհվել են բռնագաղթի ճանապարհին և Դեյր Էզ-Զոր անապատում։
Արագ փաստեր Գյուղ, Վարչական տարածք ...
Գյուղ | |
---|---|
Ագարակ Հին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթԽարբերդի վիլայեթ |
Գավառ | Խարբերդի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 225 մարդ (1914) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | ագարակցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Փակել
Գյուղը եղել է հայաբնակ։ 1914 թվականին ուներ 225 հայ բնակիչ։ Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և դպրոց։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել են աքսորի ճանապարհին[1]։