Ջահան, Բիռամոս, Բյուռամոս, Գյուռամոս, Գյուվռամոս, Երմոն, Ճեյհան, Ճիհան, Ճիհանե, Ճիհուն, Ճիյհուն, Պիռամես, Պիռամոս, Պիրամ, Պիրամյուս, Պիրամոս, Պիրան, Պյուռամիս, Պյուռամոս, Պյուռանոս, Պյարամիս, Պյուրամոս, Պուրամուս, Ջաիհան, Ջահուն, Ջեյխան, Ջեյհան, Ջեյհուն, Ջիհան, Ջիհուն, Ջիուն, Ջհան, Փիրամոս, Փիրամուս, գետ Միջերկրական ծովի ավազանում` Կիլիկիայի արևելյան մասում։ Հնում կոչվում էր Պիռամոս (Պյոռամոս)։ Երկարությունը 474 կմ է, ավազանը՝ 21200 կմ2։ Կիլիկիայի ամենաջրառատ գետն է։ Կազմվում է Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի լանջերից սկիզբ առնող 3 գետակների (Խուրմա, Կոկիսոնի գետ, Սյոգութլու) միավորվելուց։ Նեղ ձորերով ու կիրճերի միջով հոսում է դեպի հարավ՝ իր մեջ ընդունելով մի շարք վտակներ, այդ թվում՝ Զեյթունի գետը, Անդրունը[1], Ագար Յարունսու[2] և այլն։ Մտնելով Դաշտային Կիլիկիա` Ջահանի ընթացքը դանդաղում է. այստեղ աջ կողմից իր մեջ է ընդունում Կապանի և Սսի գետերը, իսկ ձախ կողմից՝ Բուլանըկ և Կարասուն գետերը։ Ստորին հոսանքի շրջանում Ջահան գետը թեքվում է դեպի արևելք և, շատ չանցած, թափվում Հայոց ծոցը։ Հնում Ջահան գետը ծովն էր թափվում այժմյան գետաբերանից մոտ 45 կմ արևմուտք։ Նավարկելի է եղել. ծովային նավերը գետի ընթացքով հասել են մինչև Մամեստիա քաղաք։ Սակայն այժմ Կիլիկիայի ափերը մերկանալու և գետի քերած տիղմի կուտակման պատճառով Ջահան գետը դարձել է ոչ նավարկելի[3]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջահան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ջահան, Բնութագիր ...
Ջահան
Thumb
Բնութագիր
Երկարություն509 կմ
Ավազանի մակերես21 200 կմ²
Ջրի ծախս230 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՄիջերկրական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղսու, Կոկիսոն, Բուլանըկ, Քեսիկսույու և Անտրուն
Ջրի մարմիններMenzelet Reservoir
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԱդանայի մարզ
Thumb
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.