Ագնեշկա Ռադվանսկա
From Wikipedia, the free encyclopedia
Ագնեշկա «Ագա» Ռադվանսկա[3] (անգլ.՝ Agnieszka "Aga" Radwańska, Ագնեշկա Ռոմա Ռադվանսկա (լեհ.՝ Agnieszka Roma Radwańska) [aɡɲɛʂka radvaɲska], մարտի 6, 1989(1989-03-06)[1], Կրակով, Լեհաստան[1]), լեհ պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Ռադվանսկան կարիերայում WTA բարձրագույն ցուցանիշին հասել է 2002 թվականի հուլիսին՝ թիվ 2 ռակետ։ Կարիերայի ընթացքում նա հաղթել է WTA մենախաղի 19 մրցաշարերում, ինչպես նաև թենիսիտուհիների շրջանում ունի «Պրոֆեսոր» մականունը[4][5]։
Ագնեշկա Ռադվանսկա լեհ.՝ Agnieszka Radwańska | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Բնակվելու վայր | Կրակով, Լեհաստան[1] |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Կրակով, Լեհաստան |
Հասակ | 173[2] սմ |
Քաշ | 56 կգ |
Կարիերայի սկիզբ | 2005 ապրիլի 23 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Ռոբերտ Ռադվանսկի (2005–2011) Տոմաշ Վիկտորովսկի (2011–) Մարտինա Նավրատիլովա (2014–2015) |
Պարգևավճար, USD | 25, 034, 008 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 598–296[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (2012 հուլիսի 9) |
Ներկայիս վարկանիշ | 3 (2016 հոկտեմբերի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (2014, 2016) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (2013) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2012) |
ԱՄՆ | 4-րդ շրջան (2007-2008, 2012-2013) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 113–87[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 16 (2011 հոկտեմբերի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (2010) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (2009-2010) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (2007, 2011-2012) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (2011) |
agaradwanska.com(անգլ.)(լեհ.) | |
Թարմացվել է՝ 2016 թվականի հոկտեմբերի 14 |
Ռադվանսկան ունի մի շարք թենիսային նվաճումներ։ Նա հանդիսանում է առաջին լեհ թենիսիստուհին Բաց դարաշրջանում, ով հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ (2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշար), առաջին լեհ թենիսիստը, ով հաղթանակ է տարել WTA Ամփոփիչ մրցաշարում (2015 թվական), առաջին լեհ թենիսիտը, ով հավակնել է տիտղոսի WTA մրցաշարում (2007 թվականի Nordea Nordic Light Open) և եղել է Լեհաստանի հավաքականի անդամը, որը հաղթել է Հոպմանի գավաթում։ Բացի այդ, նա WTA մրցանակի է արժանացել որպես 2006 թվականի տպավորիչ նորամուտ։
Ռադվանսկան WTA մենախաղի սիրելի է ճանաչվել հինգ տարի շարունակ (2011-2015 թվականներ), ցանկացած թենիսիստից շատ, WTATennis.com կայքի կողմից անց կացված հարցման արդյունքում[6]։ Սպորտում այդ հաջողությունների և սեփական երկիրը արժանապատիվ ներկայացնելու համար, 2013 թվականին նա Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի կողմից պարգևատրվել է «Ոսկե Խաչ» շքանշանով։