From Wikipedia, the free encyclopedia
Ագնես Մուրհեդ[6] (անգլ.՝ Agnes Moorehead, դեկտեմբերի 6, 1900[1][2][3], Clinton, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 30, 1974[1][2][3], Ռոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, ով չորս անգամ առաջադրվել է «Օսկարի»[7]։ Երկու «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։
Ագնես Մուրհեդ անգլ.՝ Agnes Moorehead | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1900[1][2][3] |
Ծննդավայր | Clinton, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 30, 1974[1][2][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Ռոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Դեյթոն |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1929)[5], Central VPA High School? և Soldan International Studies High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ John Henderson Moorehead?, մայր՝ Mary Mildred Moorehead? |
Ամուսին(ներ) | Ռոբերտ Գիսթ |
Երեխա(ներ) | Sean Lee? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ագնես Ռոբերտսոն Մուրհեդը (անգլ.՝ Agnes Robertson Moorehead) ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 6-ին Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում, պրեսբիտերական նախարար Ջոն Հենդերսոն Մուրհեդի և նրա կնոջ՝ երգչուհի Միլդրեդ ՄաքՔոլիի ընտանիքում։ Նրա առաջին ելույթը հանդիսատեսի առջև տեղի է ունեցել երեք տարեկան հասակում իր հոր եկեղեցում, որտեղ նա կարդացել է «Տերունական աղոթքը»։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Սենթ Լուիս, Միսսուրի, որտեղ անցել է նրա մանկությունը։ Սենթ Լուիսում Ագնես Մուրհեդը հանդես է եկել քաղաքային օպերային երգչախմբում, որտեղ ստացել է «Մունի» մականունը։
1918 թվականին նա ավարտել է միջնակարգ դպրոցը, և չնայած նրա, որ հայրը չի ընդդիմացել դերասանուհի դառնալու դստեր ցանկությանը, այնուամենայնիվ, պնդել է, որ նա բարձրագույն կրթություն ստանա։ Մուրհեդը ընդունվել է Օհայո նահանգի Նյու Կոնկորդ քաղաքի Մուսկինգում քոլեջ, որն ավարտել է 1923 թվականին կենսաբանության բակալավրի աստիճանով։ Քոլեջում սովորելով՝ նա առաջին անգամ բեմ է դուրս եկել ուսանողական թատրոնի թատերախմբում։ Այնուհետեև Ագնես Մուրհեդը սովորել է ամերիկյան դրամատիկական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1929 թվականին։
Ագնես Մուրհեդի վաղ գործունեությունն այնքան էլ հաջող չի եղել. նա երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել, և միայն մեծ դժվարությամբ է տեղավորվել ռադիոյում, որպես հաղորդավարուհի։ Շուտով նա ծանոթացել է դերասանուհի Հելեն Հեյսի հետ, ով ապարդյուն փորձել էր նրան կինո մղել, սակայն արդյունքում Մուրհեդը ստիպված էր շարունակել աշխատանքը ռադիոյում։ 1937 թվականին Ագնես Մուրհեդը մտել է Օրսոն Ուելսի թատերախումբ։ Երկու տարի անց Ուելսը պայմանագիր է կնքել «RKO» ստուդիայի հետ և իր դերասաններին տեղափոխել Հոլիվուդում՝ ֆիլմ նկարահանելու համար։ Այնտեղ էլ տեղի է ունեցել Ագնես Մուրհեդի դեբյուտը Ուելսի «Քաղաքացի Քեյնը» (1941) դրամայի մեծ էկրանին, որտեղ նա խաղացել է մոր դերը։
Մեկ տարի անց էկրան է բարձրացել դերասանուհու մասնակցությամբ երկրորդ «Ամբերսոնների շքեղությունը» ֆիլմը, որում դերի համար նա պարգևատրվել է Նյու Յորքի քննադատների մրցանակով, ինչպես նաև առաջադրվել է «Օսկարի»՝ Երկրորդ պլանի կանանց լավագույն դերի համար։ Հաջորդել են դերերը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ճանապարհորդություն վախի մեջ» (1943), «Միսս Պարկինգթոն» (1944), «Այն պահից, երբ դուք հեռացաք» (1944), «Ջոնի Բելինդա» (1948) և «Լողացող թատրոն» (1951)։
1940-ականների և 1950-ականների ընթացքում Ագնես Մուրհեդն ամենապահանջված դերասանուհիներից էր ռադիոյում, թատրոնում և կինոյում։ 1951-1952 թվականներին նա դեր է ունեցել բրոդվեյյան «Դոն Ժուանը դժոխքում» բեմադրությունում, իսկ 1962-1963 թվականներին խաղացել է «Լորդ Փենգո» պիեսում։
1964 թվականին «Իմ կինն ինձ կախարդել է» հեռուստասերիալում դերասանուհին դարձել է գլխավոր հերոսուհու մոր՝ կախարդուհի Էնդորայի դերակատարը։ Այդ դերը մեծ ճանաչում է բերել Ագնես Մուրհեդին։ Իր ողջ գործունեության ընթացքում նա վեց անգամ առաջադրվել է «Էմմի»-ում։ Չորրորդ և վերջին անգամ դերասանուհին «Օսկարի» է առաջադրվել 1964 թվականին՝ «Հանգիստ, հանգիստ, սիրելի Շարլոտ» ֆիլմում Վելմա Քրաթեր դերի համար։ Կինոակադեմիայի մրցանակը նա չի ստացել, բայց արժանացել է մեկ այլ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի։
1930 թվականին Ագնես Մուրհեդն ամուսնացել է դերասան Ջոն Գրիֆիտ Լիի հետ։ Նրա հետ 1949 թվականին որդեգրել է որբի, որին անվանել են Շոն, և ով մեծանալով փախել է տնից։ 1954 թվականին, ամուսնալուծությունից երկու տարի անց, Մուրհեդն ամուսնացել է դերասան Ռոբերտ Գիստի հետ, որի հետ ամուսնությունը տևել է 4 տարի։ Չնայած իր ամուսնությանը, նրա մահից հետո շատ տարածվել էր այն լուրը, որ դերասանուհին լեսբուհի էր։
Կյանքի վերջին տարիները Ագնես Մուրհեդը պայքարում էր արգանդի քաղցկեղի դեմ։ Երբ նրա վիճակը վերջնականապես վատացել է, նա տեղափոխվել է Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաքի մեթոդիստական կլինիկա, որտեղ էլ մահացել է 1974 թվականի ապրիլի 30-ին։ Դերասանուհին թաղվել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ 1994 թվականին նա աստղի է արժանացել Սենթ Լուիսի Փառքի ծառուղում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.