Ադամ Լիստ
Ֆերենց Լիստի հայրը / From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Լիստ (գերմ.՝ Adam List, հունգ.՝ Liszt Ádám, դեկտեմբերի 16, 1776(1776-12-16)[1], Էդելստալ, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա - օգոստոսի 28, 1827(1827-08-28)[1], Բոլուն սյուր Մեր[1]), հունգարացի ինքնագործ երաժիշտ։ Երիտասարդ տարիներին իշխան Միկլոշ Էստերխազի կալվածքում եղել է տնտեսական աշխատող, իսկ ազատ ժամանակ` երաժիշտ նրա նվագախմբում։ 1811 թվականին որդու` Ֆրանցի (հունգարերեն Ֆերենց) ծնվելուց հետո[Ն 1] առաջիններից մեկն էր, որ նրա մոտ նկատեց երաժշտական կարողություններ և դարձավ նրա երաժշտության առաջին ուսուցիչը։ Հետագայում հասավ նրան, որ որդին երաժշտական կրթություն ստանա իր ժամանակի խոշորագույն երաժիշտ մանկավարժների` Կառլ Չեռնիի, Անտոնիո Սալիերիի, Ֆերդինանդո Պաերի և Անտոնին Ռեյխայի մոտ։ Եղել է Ֆրանց Լիստի առաջին տարիների հաջողությունների, եվրոպական մայրաքաղաքներում՝ Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, և մի շարք գավառական քաղաքներում նրա ելույթների կազմակերպիչը։
Ադամ Լիստ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Adam List |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1776(1776-12-16)[1] Էդելստալ, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա |
Երկիր | Ավստրիական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 28, 1827(1827-08-28)[1] (50 տարեկան) Բոլուն սյուր Մեր[1] |
Գերեզման | Cimetière de l'Est[2] |
Մասնագիտություն | թավջութակահար և կոմպոզիտոր |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | թավջութակ և դաշնամուր |
Ամուսին | Աննա Լագեր |
Adam Liszt Վիքիպահեստում |