գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Մատուշչիկ (լեհ.՝ Adam Matuszczyk[4][5][6][7], գերմ.՝ Adam Matuschyk, փետրվարի 14, 1989[1][2], Գլիվիցե, Katowice Voivodeship, Լեհաստան[3]), լեհ ֆուտբոլիստ, «Զագլեմբե» ակումբի և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան[8]։ Կարող է խաղալ ինչպես ձախ, այնպես էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում[9]։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Լեհաստան և Գերմանիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 14, 1989[1][2] (35 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Գլիվիցե, Katowice Voivodeship, Լեհաստան[3] | |||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Զագլեմբե (Լյուբին) | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 17 մարտի, 2018: |
Ծնվել է Գլիվիցեում, երկու տարեկան հասակում տեղափոխվել է Գերմանիա[10] և ընդունվել է «Մերցիգ» ակումբի դպրոց։ Հետագայում հանդես է եկել «Դիլինգեն» ակումբում։ 2003 թվականի ամռանն ընդունվել է «Քյոլն» ակումբի ակադեմիա և սկսել է մարզվել երկրորդ թիմի կազմում՝ նախապատրաստվելով 2008/09 մրցաշրջանին[7]։ Մրցաշրջանի առաջին կեսում անցկացրել է 11 խաղ, 2009 թվականի փետրվարի 3-ին իրավունք է ստացել խաղալու հիմնական թիմի կազմում[11]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2010 թվականի փետրվարի 27-ին «Բայեր 04» ակումբի դեմ խաղի ժամանակ։ Առաջին գոլերը խփել է 2010 թվականի ապրիլի 10-ին՝ կատարելով դուբլ «Հոֆենհայմի» դեմ խաղում[12]։
Չնայած գերմանական անձնագրի առկայությանը՝ նախնտրել է խաղալ Լեհաստանի ազգային հավաքականում։ Հրավիրվել է 2009 թվականի դեկտեմբերի 19-ին՝ մասնակցելու Թայլանդի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին[13], սակայն ակումբը նրան թույլ չի տվել մեկնել հավաքական[14]։ 2010 թվականի մայիսի 4-ին հրավիրվել է մասնակցելու մի քանի ընկերական խաղերի[15] և կատարել է իր նորամուտը 2010 թվականի մայիսի 29-ին՝ մասնակցելով ֆինների դեմ խաղին[16]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ԱՄՆ հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով։
Կինը Դենիզն է, որդին՝ Լենոքսը[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.