հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Ադիս Հարմանդյան (արևմտահայերեն` Ատիս Հարմանտեան, հունվարի 14, 1945, Բեյրութ, Լիբանան[1] - սեպտեմբերի 1, 2019[2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), լիբանանահայ երգիչ։ Բնակվել է Լոս Անջելեսում։
Ադիս Հարմանդյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 14, 1945 Բեյրութ, Լիբանան[1] |
Երկիր | ԱՄՆ և Լիբանան |
Մահացել է | սեպտեմբերի 1, 2019[2] (74 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Պարգևներ |
Հարմանդյանը հայ փոփ երգերի միջազգային ռահվիրան է, քանի որ հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, որոնց խոսքի հեղինակն էր Հասմիկ Մանասերյանը։ Առաջինը լույս է տեսել և հանրաճանաչ դարձել «Ծաղիկներ» երգը։ Հայտնի երգերից են «Նունե», «Գարուն Գարուն», «Այլ աչեր», «Ախթամար»։ Թողարկել է մոտավորապես 30 ալբոմ։
Մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 1-ին՝ քաղցկեղի դեմ 15 տարի պայքարելուց հետո[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.