From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Վագներ (մարտի 25, 1835[1][2][3][…], Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա - նոյեմբերի 8, 1917[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի տնտեսագետ և քաղաքական գործիչ։ 1892 թվականին ձևակերպել է պետական ծախսերի մշտական աճի մասին օրենքը, որը հենց իր անունով էլ կոչվել է՝ Վագների օրենք։ Տնտեսագիտության մեջ ակադեմիական սոցիալիզմի ուղղության առաջատար դեմքերից է, հանրային ֆինանսների գծով համբավավոր մասնագետ, ագրարիզմի տեսության պաշտպան։
Ադոլֆ Վագներ գերմ.՝ Adolph Wagner | |
---|---|
Ծնվել է | 1835 մարտի 25 |
Ծննդավայր | Էրլանգեն |
Մահացել է | նոյեմբերի 8, 1917 82) | (տարիքը
Մահվան վայր | Բեռլին |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Ազգություն | գերմանացի |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Մասնագիտություն | Տնտեսագետ, քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Տարտուի համալսարան և HU Berlin |
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ և Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Cornelia Paczka-Wagner? |
Adolph Wagner Վիքիպահեստում |
Ծնվել է Էռլանգենում, համալսարանական պրոֆեսոր, ֆիզիոլոգ և բժիշկ Ռուդոլֆ Վագների որդին է։ Ադոլֆը դպրոցն ավարտելուց հետո Գյոթինգենի համալսարանում տնտեսագիտություն է ուսումնասիրել, 1857 թվականին հենց այդ բուհում էլ ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ 1858 - 1863թվականներին դասավանդել է Վիեննայի բարձրագույն առևտրական դպրոցում (Handelsakademie Wien), ապա՝ Համբուրգում, իսկ 1865 թվականից ղեկավարել է Դորպատի (ներկայիս էստոնական Տարտու քաղաքի) համալսարանի ազգագրության, աշխարհագրության և վիճակագրության ամբիոնը[4]։
Դորպատում աշխատելու ժամանակաշրջանում Ադոլֆ Վագները դարձել է Օտտո ֆոն Բիսմարկի քաղաքականության հետևորդն ու ջատագովը, քաղաքականություն, որի առանցքում Գերմանիայի միավորումն էր՝ Պրուսիայի գլխավորությամբ։ 1869 թվականից նա գլխավորել է Ֆրայբուրգի համալսարանի (Բադենի մեծ դքսություն) կամերալ գիտությունների ամբիոնը, 1870-ից՝ ժամանակի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի հասարակական (պետական) գիտությունների ամբիոնը։ Այդտեղ աշխատելու ընթացքում Ադոլֆ Վագները հասել է կարիերայի ամենամեծ հաջողություններին, իրեն դրսևորել որպես ժամանակի առավել նշանակալի տնտեսագետներից մեկը։ Ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գերմանական կայսրության ֆինանսական քաղաքականության, հատկապես դրամա-վարկային քաղաքականության բնագավառում նրա արած առաջարկություններն ու ներկայացրած նախագծերը եղել են կենտրոնական բանկային համակարգի ու ֆինանսական պրակտիկայի հիմնական կողմնորոշիչները։
Ադոլֆ Վագները մշակել է հասարակական ապահովագրության դոկտրինի հիմնական դրույթները, որոնց հիման վրա 1882—1890 թվականներին Գերմանիայում ընդունվել են պարտադիր հասարակական ապահովագրության ինստիտուտների ձևավորման մասին օրենքները։ Անվանի տնտեսագետը հիմնավորել է գործատուների՝ իրենց աշխատողների կյանքին ու առողջությանը պատճառված վնասի դիմաց նյութական պատասխանատվությունը օրենսդրորեն սահմանելու անհրաժեշտությունը[5]։
Ադոլֆ Վագները համարվում է բիսմարկյան դարաշրջանի ականավոր տնտեսագետներից մեկը, Գուստավ ֆոն Շմոլլերի հետ մեկտեղ՝ նաև պետական սոցիալիզմի տնտեսագիտական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ով ձգտել է համատեղել, միավորել տնտեսագիտության և հասարակական քաղաքականության պոստուլատները։
Ճանաչողների վկայությամբ՝ առօրյա կյանքում Վագները եղել է հեշտությամբ վիրավորվող, կոպիտ ու մռայլ, խոլերիկ անձնավորություն, ով հազվադեպ է կոմպրոմիսի գնացել։
Մահացել է բեռլինյան իր բնակարանում, 1917 թվականի նոյեմբերի 8-ին՝ 82 տարեկան հասակում[6]։ Թաղվել է III երուսաղեմյան և Նոր եկեղեցիների գերեզմանատանը[7]։ Նրա շիրիմը չի պահպանվել[8]։
Նկարչուհի Կոռնելիա Պաչկա-Վագները նրա դուստրն է։
Ըստ Վագների՝ պետական ծախսերի մշտական աճը պայմանավորված է հետևյալ երեք հիմնական գործոններով[9].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.