cover image

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանի Հանրապետություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası), ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի խաչմերուկում։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)
Quick facts: Azərbaycan RespublikasıԱդրբեջանական Հանրապետո...
Azərbaycan Respublikası
Ադրբեջանական Հանրապետություն

Դրոշ

Զինանշան
Ազգային օրհներգ՝
Azərbaycan Marşı
Ադրբեջանի քայլերգ  (տառադարձություն)
Ազերբայչան մարշը


Ադրբեջանի դիրքը
Ադրբեջանի Հանրապետության տեղագրական քարտեզը
Մայրաքաղաք Բաքու
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ ադրբեջաներեն
Էթնիկ խմբեր  ադրբեջանցիներ, հայեր, լեզգիներ, ռուսներ, թալիշներ և այլն[1]
Կառավարում Նախագահական հանրապետություն[2]
 -  Նախագահ Իլհամ Ալիև
 -  Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևա
 -  Վարչապետ Ալի Ասադով
Ձևավորում
 -  Մուսավաթական Ադրբեջանի ստեղծում մայիսի 28, 1918 
 -  Խորհրդային Ադրբեջանի ստեղծում ապրիլի 28, 1920 
 -  Անկախացումը Խորհրդային Միությունից օգոստոսի 30,1991 (հռչակված) 
 -  Անդամակցումը Միավորված Ազգերի Կազմակերպությանը մարտի 2, 1992 
 -  Սահմանադրության ընդունում նոյեմբերի 12, 1995 
Տարածք
 -  Ընդհանուր 60,000 կմ²  (111-րդ)
 -  Ջրային (%) 1.6
Բնակչություն
 -  2019 նախահաշիվը 11,000,000[3]  (91-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $175 միլիարդ[4] (72-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $17,857[4] (71-րդ)
ՀՆԱ (անվանական) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $39.207 billion [4] (110-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,097[4] (110-րդ)
Ջինի (2018) 31.8 
ՄԶՀ (2018) 0.759 (78-րդ)
Արժույթ Մանաթ (₼) (AZN)
Ժամային գոտի AZT (UTC+04)
Ազգային դոմեն .az
Հեռախոսային կոդ +994
Close

Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային կարմիր բանակի կողմից[5]՝ վերածվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին[6]։ 1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։

Ադրբեջանը կիսանախագահական կառավարմամբ ունիտար պետություն է[2], որը համարվում է Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրախորհրդի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, Թյուրքական խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ[7][8][9][10]։ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 158 պետությունների հետ[9]։ Գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցներն են Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները խզված են։ Հայաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելված է։ Ադրբեջանի ներկայիս անվանումը Իրանի հետ հակասությունների առիթ է հանդիսանում, քանի որ վերջինիս կողմից իրանական երկրամասի անվան կրկնօրինակումը ենթադրում է տարածքային հավակնություններն այդ հողերի նկատմամբ։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ[11]։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ Ալկոհոլն ու մուսուլմանական կրոնում անթույլատրելի համարվող մյուս սահմանափակումներն Ադրբեջանում թույլատրելի են և նույնիսկ ենթակա են վաճառքի[12][13][14][15]։

Ադրբեջանը զարգացած արդյունաբերական երկիր է՝ տնտեսական զարգացման[16] և գրագիտության[17] բարձր ցուցանիշով, ինչպես նաև գործազրկության ցածր մակարդակով[18]։ Երկրի տնտեսությունը հիմնված է նավթարդյունաբերության և արտասահմանյան ներդրումների վրա։ Ազգային արժույթը մանաթն է։ Այնուամենայնիվ, երկրի իշխող կուսակցությունը՝ «Նոր Ադրբեջան»-ը, բազմիցս մի շարք միջազգային կառուցների կողմից մեղադրվել է պատմակեղծարարության, ավտորիտարիզմի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների մեջ[19]։ Անկախությունից ի վեր երկրում արմատացած է Ալիևների ընտանիքի ձևավորած ամբողջատիրական վարչակարգը։

Oops something went wrong: