Ադրիանա Լեկուվրոր (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
Ադրիանա Լեկուվրոր (իտալ.՝ Adriana Lecouvreur), իտալացի երգահան Ֆրանչեսկո Չիլեայի օպերա չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Արտուրո Կոլաւտիի ըստ Էժեն Սկրիբի համանուն պիեսի։ Առաջնախաղը կայացել է 1902 թ. նոյեմբերի 6-ին Միլանի «Տեատրո Լիրիկո» թատրոնում։ Գլխավոր դերերում հանդես են եկել Անջելիկա Պանդոլֆին, Էնրիկո Կարուզոն և Ջուզեպպե դի Լուկան։ Օպերան դասվում է «վերիզմ» ժանրում գրված ստեղծագործությունների թվին։ Համարվում է Չիլեայի լավագույն ստեղծագործությունը և ներկայումս էլ հաճախ բեմադրվում է։ Գլխավոր դերերգը հաջողությամբ կատարել են Մարիա Կանիլյան, Ռենատա Տեբալդին, Մագդա Օլիվիերոն և այլ հայտնի օպերային երգչուհիներ։
Արագ փաստեր Տեսակ, Ժանր ...
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | verismo? և օպերա[2] |
Կոմպոզիտոր | Ֆրանչեսկո Չիլեա[2] |
Լիբրետտոյի հեղինակ | Արտուրո Կոլաւտի[3], Էժեն Սկրիբ[2] և Էռնեստ Լեգուվե[2] |
Սյուժեի աղբյուր | Է. Սկրիբի և Գ. Լեգուվեի պիես |
Գործողությունների քանակ | 4 |
Գործողության տեղ | Փարիզ |
Գործողության ժամանակ | 1730 |
Տևողություն | 2 ժամ 30 պորե |
Կերպարներ | Major-domo?, Mlle Dangeville?, Mlle Jouvenot?, Poisson?, Prince de Bouillon?, Princess de Bouillon?, Quinault?, The Abbé de Chazeuil?, Adriana Lecouvreur (Adrienne Lecouvreur)?, Michonnet?, Maurizio (Maurice de Saxe)? և Q55031756? |
Ստեղծման տարեթիվ | 1902 |
Առաջնախաղի տարեթիվ | նոյեմբերի 6, 1902[3][2] |
Հրատարակման տարեթիվ | 1902 |
Լիբրետտոյի տեքստ | jccaptures.de/texte/adriana2.html |
Adriana Lecouvreur (opera) Վիքիպահեստում |
Փակել