Գիլանչայ (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Գիլանչայ (Ազագիրան, Ազատ Գիրան, Բելև, Բելեչայ, Բիլեչայ, Բլավ, Բստաձոր, Բստաչայ, Բստի ձոր, Գելան, Գիլան, Գիլյան, Գիրան, Էազատ Ջիրան, Էզատ Ջիրան, Կիլան, Կիլյան, Կիլյանչայ, Փառակայի գետ), գետ և ձորահովիտ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ավազանում, նրա ձախակողմյան վտակը։ Ղևոնդ Ալիշանը կոչում Բիստ գյուղի մոտակայքի հատվածը Բուստ[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից, որոնք ունեն ծովի մակարդակից 2700 մ բարձրություն։ Արաքս գետի ձախափնյա այս գետը սնում են Մեսրոպավան, Փառակա, Շրջու և այլ վտակներ։ Ունի 53 կմ երկարություն։ Այն հոսելով Գիրան կամ Բստաձորով, Ներքին Ազա գյուղի մոտ թափվում է Արաքս գետը[2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիլանչայ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գիլանչայ, Բնութագիր ...
Գիլանչայ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 53 կմ |
Ավազանի մակերես | 426 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Զանգեզուրի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 38°54′58″ հս․. լ. 45°48′58″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Շրջու և Փառակայի գետ |
Երկիր | Ադրբեջան |
Երկրամաս | Օրդուբադի շրջան |
Փակել