Ազատ հրաձիգը
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ հրաձիգ (գերմ.՝ Der Freischütz), ռոմանտիկական օպերա (romantische Oper) երեք գործողությամբ[2]։ Գերմաներեն լիբրետտոն Իոհան Ֆրիդրիխ Քինդի ըստ Ա. Ապելի և Ֆ. Լաունի նույնանուն պատմվածքի։ Առաջնախաղը կայացել է 1821 թ, հունիսի 18-ին Բեռլինի դրամատիկական թատրոնում՝ հեղինակի ղեկավարությամբ։ Օպերան ընդունվել է մեծ խանդավառությամբ՝ հաջորդ տարիներին բեմադրվելով Գերմանիայի և Եվրոպայի օպերային հարթակներում։
Ազատ հրաձիգը գերմ.՝ Der Freischütz | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն և օպերա[1] |
Կոմպոզիտոր | Կարլ Մարիա ֆոն Վեբեր[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Իոհան Ֆրիդրիխ Քինդ[1] |
Սյուժեի աղբյուր | Ա. Ապելի և Ֆ. Լաունի «Ազատ հրաձիգը» պատմվածք |
Գործողությունների քանակ | 3 |
Գործողության տեղ | Բոհեմիա |
Տևողություն | մոտ 2 ժամ 30 րոպե |
Կերպարներ | Ottokar?, Cuno?, Agathe?, Ännchen?, Caspar?, Max?, Hermit?, Kilian?, Four bridesmaids?, Samiel?, Q55012803?, Kuno?, Q63676224? և Q63676225? |
Ստեղծման տարեթիվ | 1817[1] |
Առաջնախաղի տարեթիվ | հունիսի 18, 1821[1] |
Առաջնախաղի վայր | Բեռլին |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Լիբրետտոյի տեքստ | opera-guide.ch/opera.php?uilang=de&id=419#libretto և zeno.org/nid/20005157536 |
Der Freischütz Վիքիպահեստում |
«Ազատ հրաձիգը» ներդաշնակ ստեղծագործություն է, որը տոգորված է բնական պարզությամբ, որտեղ բարձր զարգացած օպերային ձևերը ազատ ու անկաշկանդ զուգակցվում են ոչ մեծ երգային կառուցվածքների և ժանրային տեսարանների հետ։ Օպերային մեծ թարմություն ու յուրօրինակություն է հաղորդում բնության բանաստեղծական պատկերումը, որը ֆոն է ծառայում գործողության ընթացքի համար։
Գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի բազմաժանր ժառանգության մեջ առավելապես նշալակալից է նրա օպերային ստեղծագործությունը։ Նա գերմանական ռոմանտիկական օպերայի հիմնադիրն է։