Ազգային կենտրոնական գրադարան (Հռոմ)
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմի ազգային կենտրոնական գրադարան (իտալ.՝ Biblioteca Nazionale Centrale di Roma), կենտրոնական ազգային գրադարան Հռոմում, համարվում է Իտալիայի երկու ամենամեծ կենտրոնական գրադարաններից մեկը՝ Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարանի հետ միասին։ Իտալիայի 46 պետական գրադարաններից 9-ը ազգային գրադարաններ են[8]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային կենտրոնական գրադարան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Տեսակ ...
Երկիր | Իտալիա |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և պետական հանրային գրադարան |
Հիմնվել է | 1875 |
Տեղադրություն | Roma Capitale? |
Հասցե | Viale Castro Pretorio, 105 - 00185 Roma[1][2][3], Viale Castro Pretorio 105, 00185 Roma[4][5][6] և Viale Castro Pretorio 105, 00185 Roma Capitale[7] |
Անվանված է | Վիկտոր Էմանուիլ II |
Հավաքածուներ | |
Չափ | 8 500 000 արխիվային միավոր[4], 175 268 արխիվային միավոր[4], 9 000 000 արխիվային միավոր[5], 9 070 000 արխիվային միավոր[7], 9 423 372 արխիվային միավոր[6] և 174 700 արխիվային միավոր[6] |
Այլ տվյալներ | |
Կայք | bncrm.beniculturali.it(իտալ.), bncrm.librari.beniculturali.it(իտալ.) և bncrm.beniculturali.it(իտալ.) |
Փակել
Գրադարանի առաքելությունն է հավաքել, պահպանել բոլոր հրատարակումները Իտալիայում, ինչպես նաև առավել կարևոր՝ մասնավորապես Իտալիային առնչվող օտարերկրյա աշխատությունները[9], և դրանք հասանելի դարձնել յուրաքանչյուրի համար[10]։ Գրադարանի հավաքածուն ներառում է ավելի քան 7000000 տպագիր գրականություն, 2000 ինկունաբուլաներ, 25,000 16-րդ դարի գրքրեր (cinquecentine), 8000 ձեռագրեր, 10000 գծագրեր, 20000 քարտեզներ, 1342154 գրքույկներ[11]։