հայ դիրիժոր From Wikipedia, the free encyclopedia
Աթանես Առաքելյան (հոկտեմբերի 22, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Աթանես Առաքելյանը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչախմբավարության բաժինը և ասպիրանտուրան և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը[1]։
1985 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը Առաքելյանին գործուղել է Մոսկվա՝ վերապատրաստման դասընթացների` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Մինինի դասարան։ 1984-1988 թվականներին՝ Հայաստանի երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի դիրիժոր։ 1988-1996 թվականներին աշխատել է Երևանի պետական երաժշտական մանկական թատրոնում։ Որպես դիրիժոր-բեմադրիչ իրականացրել է մի շարք մանկական օպերային և բալետային ներկայացումներ[1]։
1990 թվականից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում, 2003 թվականից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր[1]։
1993-2008 թվականներին ղեկավարել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը։ 2005 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ 2008 թվականից Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի տեղակալն է[1]։
Հեղինակ | Ստեղծագործություն |
---|---|
Արմեն Տիգրանյան | Անուշ |
Տիգրան Չուխաջյան | Արշակ Բ |
Լյուդվիգ Մինկուս | Դոն Կիխոտ |
Արամ Խաչատրյան | Սպարտակ |
Իսպանական ժող. երաժշտություն | Լորկիանա |
Բենջամեն Բրիտտեն | Նոյյան տապան |
Ֆրանց Քսավեր Զյուսմայեր | Անվանակոչություն |
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի | Ստաբատ Մատեր |
Պյոտր Չայկովսկի | Տարվա եղանակներ |
Ստեփան Լուսիկյան | Ճպուռն ու մրջյունը |
Էդուարդ Խաղագորտյան | Մի գլխարկի պատմություն |
Վարդան Աճեմյան | Կիկոս |
Դիվերտիսմենտ՝ Շտրաուսիանա | |
«Քվազիմոդո և Էսմերալդա» փոփ-օպերա | |
Սերգեյ Ռախմանինով | Գարուն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.