From Wikipedia, the free encyclopedia
Աիդա Ժեկշենբաևնա Իսմաիլովա (դեկտեմբերի 17, 1976, Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ղրղզ կին քաղաքական գործիչ։ «Աթա Ժուրտ հանրապետություն» կուսակցության անդամ։ 2020 թվականի ապրիլի 1-ից երկրի փոխվարչապետն է։ 2015 թվականից Ժոգորկու Քենեշի (խորհրդարան) պատգամավոր է։ Պարգևատրվել է Ղրղզստանի Հանրապետության «Արդակ» պատվոգրով, Ղրղզստանի միլիցիոներների ասոցիացիայի «Դաթկա Հայիմ» գերազանցության պատվո մեդալով[1][2]։
Աիդա Իսմաիլովա | |
Կրթություն՝ | Bishkek Humanities University? (1999) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 17, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ղրղզստան |
Ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 17-ին Խորհրդային Ղրղզստանի Ֆրունզե քաղաքում (այժմ՝ Բիշքեկ)[2]՝ ուսուցչի ընտանիքում։ Իսմաիլովայի հայրը՝ Ժեքշենբայը, երկար տարիներ աշխատել է կրթության ոլորտում, իսկ Ուրգազիևի մայրը՝ Կուզիպան, զբաղվել է երեխաների դաստիարակությամբ[1]։
1994 թվականին ավարտել Է Բիշքեկ քաղաքի թիվ 62 դպրոցը։ 1994-1999 թվականներին սովորել է Բիշքեկի հումանիտար համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, ստացել «տնտեսագետ-արևելագետ» մասնագիտությունը, մասնագիտացել է Կորեայի Հանրապետության տնտեսության մեջ[1][2]։
1997 թվականին լինելով ուսանող` դասավանդել է կորեերեն Բիշքեկ քաղաքի «Բալասագին» մասնավոր դպրոցում։ 1998-2002 թվականներին աշխատել է որպես թարգմանիչ (համատեղության կարգով) «Փխուրիլ Քիլ» ընկերությունում, 2002-2005 թվականներին՝ երկրաբանության բնագավառում գլխավոր մենեջեր, թարգմանիչ «Խանուլ» ընկերությունում, 2005-2006 թվականներին՝ որպես թարգմանիչ կորեական «Վենչուր Սի էնդ Սի Պլազա» ընկերությունում և 2006-2008 թվականներին՝ որպես գլխավոր մենեջեր և թարգմանիչ, 2006-2010 թվականներին՝ կորեական «PARK8 OPC» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ։ 2011-2015 թվականներին աշխատել է որպես «Silk road services» ընկերության գլխավոր տնօրեն»[1][2]։
2012 թվականին մասնակցել է անձնագրերի անհատականացման պետական կենտրոնի ստեղծմանը, անհատույց օգնություն է ներգրավել սարքավորումների, ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման տեսքով[1]։
2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Աթա Ժուրտ հանրապետություն» կուսակցությունից ընտրվել է 6-րդ գումարման պատգամավոր Ժոգորկա Քենեշում (խորհրդարան)։ Սոցիալական, կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության հարցերով կոմիտեի անդամ է։ 2016 թվականից հանդիսանում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցության պատգամավորական խմբի ղեկավարը[1]։
2020 թվականի ապրիլի 1-ին նշանակվել է փոխվարչապետ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.