Ալակոլ
From Wikipedia, the free encyclopedia
Ալակոլ (ղազ.՝ Алакөл, ալա կոլ բառից, որը թարգմանաբար նշանակում է «վառ, խայտաբղետ լիճ»), դառը-աղի անհոսք լիճ Ղազախստանում, տեղակայված է Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունում, որը գտնվում է Ալմաթայի և Արևելա-Ղազախական մարզերի սահմանին[1], Բալխաշ-Ալակոլյան գոգավորության արևելյան հատվածում, Ղազախստանի հարավ-արևելքում։ Լճից հարավ-արևելք գտնվում է Ջունգարական դարպասներ լեռնային անցումը։ Հայտնի է որպես «բուժիչ լիճ»[2]։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կենտրոնական Ասիա | |
Երկիր | Ղազախստան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 343 մ | |
Ավազանի մակերեսը | 2696 կմ² | |
Ծավալը | 58,56 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 348 կմ | |
Ամենամեծ խորությունը | 54 մ | |
Միջին խորությունը | 22 մ | |
Վիքիպահեստում |
Լճի արևմտյան ափին գտնվում է Կոկտումա առողջարանային գյուղը, ղազախա-չինական սահմանից մոտավորապես 80 կմ հեռավորության վրա, իսկ արևելյան ափին՝ Կաբանբայ գյուղը (նախկին անվանումը՝ Ժարբուլակ) արագ զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքով։ Կաբանբայ գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվում է Բարլիկ-Արասան առողջարանը։ Վերականգնողական վայր է «Դորոժնիկ» տիեզերագնացների համար[2]։