Ալան Բին
From Wikipedia, the free encyclopedia
Ալան Բին (անգլ.՝ Alan Bean, մարտի 15, 1932(1932-03-15)[1][2][3][…], Ուիլեր, Տեխաս, ԱՄՆ[3][4] - մայիսի 26, 2018(2018-05-26)[3][4][2][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[3][4]), ամերիկացի տիեզերագնաց–օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։
Ալան Բին անգլ.՝ Alan Bean | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1932(1932-03-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուիլեր, Տեխաս, ԱՄՆ[3][4] |
Մահացել է | մայիսի 26, 2018(2018-05-26)[3][4][2][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[3][4] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, United States Naval Test Pilot School? և R. L. Paschal High School? |
Մասնագիտություն | սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, նկարիչ, օդաչու և aeronautical engineer |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | NASA Astronaut Group 3? |
Alan Bean Վիքիպահեստում |
Ավարտել է Տեխասի համալսարանը (1955 թվականին)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում է ընդգրկվել 1963 թվականին։ 1969 թվականի նոյեմբերի 14-24-ին, որպես «Ապոլլոն–12» տիեզերանավի լուսնախցիկի օդաչու, Չարլզ Կոնրադի և Ռիչարդ Գորդոնի հետ մասնակցել է դեպի Լուսին կատարված երկրորդ թռիչքին։ 1969 թվականի նոյեմբերի 19-ին Կոնրադի հետ վայրէջք է կատարել փոթորիկների օվկիանոսում։ Լուսնի վրա մնացել է 31 ժ 31,5 ր, երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ։ 1973 թվականի հուլիսի 28-ից սեպտեմբերի 26-ը Օուեն Գերիոտի և Ջեք Լաուսմայի հետ մասնակցել է «Սքայլեբ» ուղեծրակայանով կատարված երկրորդ թռիչքին։