From Wikipedia, the free encyclopedia
Ալան Ուոլբրիջ Լեդ (անգլ.՝ Alan Walbridge Ladd, սեպտեմբերի 3, 1913[1][2][3][…], Hot Springs, Արկանզաս, ԱՄՆ[4] - հունվարի 29, 1964[2][3][5], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Ալան Լեդ անգլ.՝ Alan Ladd | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Hot Springs, Արկանզաս, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 29, 1964[2][3][5] (50 տարեկան) |
Մահվան վայր | Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | North Hollywood High School? և Հոլիվուդի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ Alan Ladd?[2], մայր՝ Ina Raleigh?[2] |
Ամուսին(ներ) | Sue Carol? և Midge Harrold? |
Երեխա(ներ) | Ալան Լեդ կրտսեր, David Ladd? և Alana Ladd?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
cmgww.com/stars/ladd/ | |
Ալան Լեդը ծնվել է Արկանզաս նահանգի Հոթ Սփրինգս քաղաքում՝ Ալան Լեդ ավագի և Ինի Ռեյլի Լեդի ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ տղան չորս տարեկան էր, և մայրը տեղափոխվել է Օկլահոմա Սիթի քաղաք, որտեղ ամուսնացել է Ջիմ Բիվերսի հետ։ Այնուհետև ընտանիքը կրկին տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 162 սմ հասակի համար դպրոցում ստացել է Թինի (այսինքն՝ «փոքրիկ») մականունը։ Դպրոցն ավարտելուց հետո բացել է խորտկարան։ Warner Bros. ստուդիայում աշխատել է որպես ատաղձագործ։ Կարճ ժամանակ սովորել է «Universal Pictures» ստուդիայում։ Հեռանալով ստուդիայից՝ աշխատանք է գտել ռադիոյում։ 1936 թվականին ամուսնացել է Մարջորի Ջեյն Հարոլդի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս դպրոցում։
Լեդը կինոկարիերան սկսել է էպիզոդիկ դերերով, այդ թվում հայտնվել է նաև «Քաղաքացի Քեյնը» ֆիլմում։ Այդ ժամանակ հանկարծակի մահացել է նրա խորթ հայրը, այնուհետև մայրը ինքնասպանություն է գործել։
1942 թվականին ամուսնացել է Սյու Քերոլի հետ, որը նրա գործակալն էր։ Հենց Քերոլն էր «Զենք վարձույթի համար» նուար ֆիլմում նրա համար դեր գտել, որից հետո Լեդը ճանաչում է ստացել։
Այն յոթ ֆիլմերից առաջինն էր, որտեղ Լեդը խաղացել էր Վերոնիկա Լեյկի հետ միասին։ Զինված ուժերում կարճ ծառայությունը չի նվազեցրել նրա հանրաճանաչությունը, չնայած նրան, որ 1940-ական թվականներին նրա մասնակցությամբ ոչ մի ֆիլմ այնքան հաջող չէր, որքան «Զենք վարձույթի համար» ֆիլմը։ 1948 թվականին Լեդը կազմակերպել է սեփական պրոդյուսերական «Տուփ 13» ընկերությունը։ Նրա դերերից առավել հայտնի է 1953 թվականի «Շեյն» արևմտյան ֆիլմում խաղացած հրաձիգի դերը։
Հարբեցողությունը և դեպրեսիան, որից տառապել է նրա մայրը, ազդել են դերասանի կարիերայի և անձնական կյանքի վատթարանալու վրա։ 1964 թվականին նա մահացած է հայտնաբերվել Փալմ Սփրինգս քաղաքում։ Մահվան պատճառը ալկոհոլի և ցավազրկող դեղերի գերբարձր դոզան է եղել։ Նա թաղվել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Ֆորեստ Լաուն գերեզմանատանը։
Առաջին ամուսնությունից Լեդի որդին՝ Ալան Լեդ կրտսերը, դարձել է կինոպրոդյուսեր։ Երկրորդ ամուսնությունից նա ունեցել է երկու երեխա՝ դուստրը՝ Ալանին և որդին՝ Դեյվիդը։
Լեդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ է տեղադրվել։ 1995 թվականին Փալմ Սփրինգսի աստղերի ծառուղում նրան նվիրել են Ոսկե արմավենու աստղ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.