Ալան Հովհաննես
կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Ալան Հովհաննես (իսկական անունը՝ Ալան Հարությունի Չաքմաքչյան, մարտի 8, 1911(1911-03-08)[1][2][3][…], Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] - հունիսի 21, 2000(2000-06-21)[1][2][6][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկահայ կոմպոզիտոր։ Համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ։
Ալան Հովհաննես | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ալան Հարությունի Չաքմաքչյան |
Նաև հայտնի է որպես | Ալան Հովհաննես |
Ծնվել է | մարտի 8, 1911(1911-03-08)[1][2][3][…] Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 21, 2000(2000-06-21)[1][2][6][…] (89 տարեկան) Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Ժանրեր | Դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր, Սիտար և veena? |
Աշխատավայր | Boston Conservatory at Berklee?, Հայ Առաքելական Եկեղեցի, Ամերիկայի ձայն և Իսթմանի երաժշտական դպրոց |
Կրթություն | Նոր Անգլիայի կոնսերվատորիա[5], Թաֆթսի համալսարան և Arlington High School? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | hovhaness.com |
Alan Hovhaness Վիքիպահեստում |
«Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է... Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում», – գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը։ Մամուլը Հովհաննեսի երաժշտությանը հետևյալ գնահատականներն է տվել. «Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթևացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի և գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը»։ Ամերիկայում նրան անվանում են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում և Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»[8]։