Ալաջայի լեռնաշղթա
From Wikipedia, the free encyclopedia
Ալաջա, լեռներ Հայկական Պարի արևմտյան մասում, Էրզրում քաղաքից մոտ 35 կմ հարավ-արևմուտք։ Ձգվում են հարավ-արևմուտք, հյուսիս-արևելք ուղղությամբ։ Ունի մոտավորապես 10 կմ երկարություն։ Ծածկված է ալպյան բուսականությամբ։ Բարձր գագաթներն են Շահդաղը և Խաչդաղը։ Ալաջայից սկիզբ են առնում Եփրատի ավազանի մի շարք գետակներ[1]։
Արագ փաստեր Ալաջայի լեռնաշղթա, Տեսակ ...
Ալաջայի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Էրզրումի մարզ |
Երկարություն | 10 կմ |
Փակել