Ալբանական ազգային բանակ (ալբ․՝ Armata Kombëtare Shqiptare, AKSh), ալբանական ոչ օրինական զինյալ խմբավորում, որի նպատակը Մեծագույն Ալբանիայի ստեղծումն է (այլ տվյալններով՝ Կոսովոյի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումը)։ Հարի Բրեխերի տվյալներով՝ պարտիզանական պայքարի անվան տակ Ալբանական ազգային բանակը զբաղվում է մաքսանենգությամբ, մարդկանց վաճառքով, թմրանյութերի վաճառքով, էթնիկական մաքրումներով և այլ հանցագործություններով[5]։ Ձևավորվել է 2001 թվականի հուլիսին, առաջին անգամ իր մասին հայտարարել է 2001 թվականի օգոստոսի 3-ին[6]։

Արագ փաստեր Ալբանական ազգային բանակ ալբ․՝ Armata Kombëtare Shqiptare, AKSh, Տեսակ ...
Ալբանական ազգային բանակ
ալբ․՝ Armata Kombëtare Shqiptare, AKSh
Thumb
Thumb
ՏեսակԴիվերգենտ
Էթնիկ կազմալբանացիներ
Կրոնական կազմսուննիներ
ՂեկավարQ4537220?
Ղեկավար կենտրոնԱլբանիա
Գործունեության տարածքԿոսովո Կոսովո/Սերբիա Կոսովո և Մետխիա ինքնավար մարզ, Սերբիա Պրեշևյան հովիտ, Ալբանիա Կուկես, Հյուսիսային Մակեդոնիա Պոլոժյան շրջան, Սկոպյան շրջան և Հյուսիս-Արևելյան շրջաններ, Կաղապար:Դրոշավորում/Չերնոգորիա Բար
Ստեղծման տարեթիվհուլիս, 2001
Համախոհներ Ազգային ազատագրման բանակ
(մինչ 27 սեպտեմբերի 2001 թվական[1]),
Ալ Քաիդա,
ալբանական մաֆիա
ՀակառակորդներՀարավսլավիա Հարավսլավիա (2001-2003)
Սերբիա և Չերնոգորիա (2003-2006)
Սերբիա Սերբիա (2006 թվականից)
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա (2001 թվականից)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (2001 թվականից)
ՄԱԿ UNMIK և KFOR (2003 թվականից)
Կոսովո Կոսովո (2010 թվականից)
Չերնոգորիա (2012 թվականից)
Անդամների քանակարժանահավատ տեղեկատվություն անդամների քանակի մասին չկա։
Տարբեր գնահատականներով թիվը կազմել է՝ 50-ից 70 գրոհային(2003 թվականին)
5 հազար գրոհային(2007 թվականին)
ավելի քան 12 հազար գրոհային (2007 թվականին[2][3])
20-ից 40 հազար (2007 թվականին[4])
ԳործողություններՀակամարտություններ Մակեդոնիայում (2001 թ.)
Փակել

Գաղափարախոսություն

Ալբանական ազգային բանակի գլխավոր նպատակը ազգայնական իռեդենտիստական ծրագրի՝ «Մեծագույն Ալբանիայի» իրագործումն է։ Նորակազմ անկախ պետության կազմի մեջ պետք է մտնեն Ալբանիան, Կոսովոն, Մակեդոնիայի հյուսիսային և արևմտյան շրջանները, Չերնոգորիայի արևելյան շրջանները, Հունաստանի հյուսիսային շրջանները, ինչպես նաև Պրեշևյան հովիտը, որն ներառում է երեք համայնքներ Սերբիայի հարավում՝ Պրեշևոն, Մեդվեջան և Բույանովացը[7].

Սակայն, 2008 թվականին «Արբերի»-ի հրամանատարը հայտարարեց, որ Ալբանական ազգային բանակը չի ձգտում ստեղծել Մեծագույն Ալբանիա, այլ գլխավոր նպատակը Կոսովոյի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումն է[8]։

Ալբանական ազգային բանակը ժամանակ առ ժամանակ սպառնում է UNMIK-ի, KFOR-ի և ԵԱՀԿ-ի աշխատակիցներին՝ դրանով էլ խախտելով միջազգային իրավունքը։

Որոշ տվյալներով՝ «Օկուպացված տարածքների ազատագրման ազգային կոմիտեն» և «Ալբանացիների ազգային միավորման ճակատը» Ալբանական ազգային բանակի քաղաքական թերն են։

Անդամների թիվը և կազմը

Ալբանական ազգային բանակի շատ անդամեր մտնում էին Կոսովոյի ազատագրման բանակի, Պրեշևոյի, Մդվեջիի և Բույնովացայի ազատագրման բանակի և Մակեդոնիայի ազգային ազատագրման բանակի կազմի մեջ էին մտնում։ Մի քանի տասնյակ անդամներր վարձու արաբներ են, որոնք պատրաստություն են անցել Աֆղանստանում, Իրաքում, Չեչնիայում և Կոսովոյում[9]։

Մի բրիտանական թերթի տվյալներով՝ 2003 թվականին Ալբանական ազգային բանակի գրոհայինների թիվը կազմում էր 50-ից 70։

Կոսովոյի «Էքսպրես» թերթի տվյալներով՝ 2007 թվականին Ալբանական ազգային բանակի թիվը կազմում էր ավելի քան 12 հազար գրոհային։

Ռուսական «РБК daily» թերթի տվյալներով՝ 2007 թվականին Ալբանական ազգային բանակի թվաքանակը կազմում էր 20-ից 40 հազար գրոհային։

Ալբանական ազգային բանակի գաղափարախոս Գաֆուր Ադիլյիի տվյալներով՝ 2007 թվականին Ալբանական ազգային բանակի թիվը կազմում էր 5 հազար գրոհային։

Սերբ Ռադոմիր Մալիչի տվյալներով՝ 2007 թվականին Ալբանական ազգային բանակի թիվը Կոսովոյի տարածքում կազմել է 10 հազար գրոհային։

Քանի որ Ալբանական ազգային բանակը գաղտնի կազմակերպություն է, նրա թվաքանակի վերաբերյալ հավաստի տվյալներ չկան։

Կազմակերպությունը

Ալբանական ազգային բանակը կազմակերպվել է տարածքային սկզբունքով։ Ալբանական ազգային բանակը բաղկացած է չորս դիվիզիաներից[10]՝ «Ադեմ Յաշարի», «Սկանդերբեգ», «Անակոնդա»։ Չորրորդ դիվիզիայի վերաբերյալ տվյալներ չկան։ Յուրաքանչյուր դիվիզիա տեղակայված է որոշակի տարածքի վրա և ունի իր սեփական շտաբը։ Ալբանական ազգային բանակի գլխավոր շտաբը գտնվում է Ալբանիայի տարածքում։ Յուրաքանչյուր դիվիզիա բաժանվումէ ստորաբաժանումների, որոնք իրենց հերթին բաժանվում են խմբերի։ KFOR-ի տվյալներով՝ Ալբանական ազգային բանակը վատ է կազմակերպված[11]։

Զինումը և աջակցությունը

Ալբանական ազգային բանակը իր գործունեության մեջ հենվում է հասարակության լայն շերտերի՝ ինտելեգենցիայի, ուսանողության, գյուղացիության աջակցությանը։

«Ռուսական թերթի» տվյալներով՝ Ալբանական ազգային բանակը օգտնվում է Ալ Քաիդայի օգնությունից[12]։

Ալբանական ազգային բանակը ֆինանսերի և զենքի տեսքով օգնություն է ստանում նաև «Ալբանական մաֆիայից»[13]։

Որոշ տվյալների համաձայն՝ Ալբանական ազգային բանակը ոչ պաշտոնապես ստանում է KFOR-ի և Կոսովոյի օգնության կոմիտեի օգնությունը։

Ալբանական ազգային բանակի զինվածության բաղկացուցիչներն են հրացանները, ինքնաձիգները, ատրճանակները (այդ թվում՝ դիպուկահարների հրացանները), ձեռքի ատրճանակները, նռնականետները, զենիթ-հրթիռային համակարգերը և այլն։

Ռուսական «Իզվեստիա» թեթի տվյալների համաձայն՝ Ալբանական ազգային բանակի զինվածության և դրանց ձեռքբերման աղբյուրների վերաբերյալ հստակ տվյալներ չկան։

Գործունեություն

Սերբիայում

2001 թվականի օգոստոսի 3-ի երեկոյան Բույանովաց համայնքում (Հարավսլավիա) ալբանական ծայրահեղականները սպանեցին երկու ոստիկանի, ևս երկուս վիրավորվեցին[14]։

2003 թվականին Global information system-ի տվյալներով ալբանական ծայրահեղականները ահաբեկչական հարձակումներ էին պատրաստել Բելգրադում և Նիշում։

2007 թվականի նոյեմբերին ալբանական ծայրահեղականները սպառնում էին հարձակում կատարել Սերբիայի ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտների վրա, այնպիսի, ինչպիսիք են կամուրջները, գործարանները և էլեկտրակայանները։

2009 թվականին ալբանացի ծայրահեղականները Լիրիմ Յակուպիի պատվերով ահաբեկչական ակտ կատարեցին Պրեշևյան հովտի տարածքում։ Արդյունքում վիրավորվեցին Սերբիայի ժանդարմերիայի երկու ներկայացուցիչներ, ինչպես նաև ալբանական ազգություն ունեցող մի կին և երեխա։

2010 թվականին Կոսովոյի տարածք, Բույանովաց համայնք անցան ալբանական բանդխմբավորում՝ մոտավորապես 20 գրոհային, որոնց նպատակը երիտասարդության ներգրավումն էր ստորգետնյա շարքեր։ Ապրիլին այն գտնվում էր ալբանական Վելիկի Տրնովաց բնակավայրում։

Պրեշևյան հովտի տարածքում տեղակայված է փոքրաթիվ «Ադեմ Յաշարի դիվիզիան», իսկ նրա շտաբը գտնվում է Կոսովոյի Գնիլանե քաղաքում։

Մակեդոնիայում

2001 թվականի Մակեդոնիայի կոնֆլիկտի ժամանակ

2001 թվականի օգոստոսի 8-ին Մակեդոնիայի Ազգային ազատագրման բանակի գրոհայինների ընդհանուր խմբավորումը և ԱԱԲ-ն հարձակվեցին Մակեդոնիայի զինուժի շարասյան վրա։ Արդյունքում սպանվեցին ավելի քան 10 մակեդոնացի զինառայողներ։ 2001 թվականի օգոստոսի 9-ին Ալբանական ազգային բանակը հայտարարեց, որ չի ճանաչում Օխրիդյան համաձայնությունը և շարունակելու է զինված պայքարը, իսկ օգոստոսի 14-ին հաստատեց այդ հայտարարությունը[15]։

2001 թվականի հոկտեմբերի 31-ին Կոսովոյի տարածքից Մակեդոնիա անցավ ալբանական բանդխմբավորումը։ Մակեդոնական հատուկ ծառայությունների տվյալներով՝ այն պատկանում էր Ալբանական ազգային բանակին և պատրաստվում էր ահաբեկչություններ իրականացնել ձմեռային ժամանակաընթացքում։ Ակտիվ գրոհային գործողությունների շրջանին մակդոնացիները սպանում էին 2002 թվականի գարնանը։ 2001 թվականի նոյեմբերի 2-ին Ալբանական ազգային բանակը իր վրա վերցրեց մակեդոնական զինուժի վրա կատարած 13 հարձակումների պատասխանատվությունը[16];

2001 թվականի նոյեմբերի 12-ին Ալբանական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչը՝ Ալբան Պերիշին, հայտարարեց, որ ԱԱԲ-ն իր վրա է վերցնում Մակեդոնիայում երեք ոստիկանի սպանության և տասնյակ գերիների հափշտակման պատասխանատվությունը[17]։

2001 թվականի Մակեդոնիայի կոնֆլիկտից հետո

2001 թվականի դեկտեմբերի 5-ին Ալբանական ազգային բանակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ զղջում են նրա համար, որ ԱՄՆ-ի վարչակազմը ԱԱԲ-ն անցկացրել է սև ցուցակի մեջ[18]։

2002 թվականի մարտի 26-ին Տետովո համայնքի Մալա Ռեչիցա գյուղում Ալբանական ազգային բանակի գրոհայինները սպանության փորձ կատարեցին Ալի Ահմետիի վրա, որին համարում են դավաճան։ Արդյունքում գյուղում պայքար սկսվեց ԱԱԲ-ի և Մակեդոնիայի Ազատագրման ազգային բանակի նախկին ներկայացուցիչների միջև։ Չորս ժամ տևած հրաձգության ընթացքին մասնակցում էր գրեթե 100 մարդ։ Ճակատամարտում օգտագործում էին հրացաններ և նռնականետնեև։ Սպանվեց մոտ 10 և վիրավորվեց մի քանի տասնյակ մարդ, որոնց մեծ մասը Մակեդոնիայի Ազատագրման ազգային բանակից էին[19]։

2010 թվականի ապրիլի 29-ին ալբանական բանդխմբավորւոմը՝ Լիրիմ Յակուպիի ղեկավարությամբ, 12 գրոհայինների հետ միասին հարձակում գործեց կոսովո-մակեդոնական սահմանի վրա։ Արդյունքում մեկ մակեդոնական ոստիկան սպանվեց, մեկ ալբանացի ծայրահեղական էլ վիրավորվեց։ Ճակատամարտի ընթացքում մակեդոնացիները մեծ ավար վերցրին (նռնականետներ, հրացաններ և այլ զենքեր[20])։ Դա Յակուպիի գրոհայինների վերջին հարձակումն էր մակեդոնական ոստիկանության վրա։

Կոսովոյում

2003 թվականի փետրվարի 11-ին Ալբանական ազգային բանակը հայտարարեց ակտիվ ռազմական գործողույթուններ սկսելու մասին։ Նույն ժամանակ Ալբանական ազգային բանակի հրամանատար Վիգան Գրադիցան Կոսովոյի «Նոր դարաշրջան» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ ԱԱԲ-ն պատրաստ է բանակցություններ վարել։

2003 թվականի ապրիլի 14-ին երկու ալբանացի ծայրահեղականներ մահացան Հյուսիսային Կոսովոյում երկաթուղային կամուրջը փոխարինելու փորձի ժամանակ; Դրանից հետո UNMIK-ը հայտարարեց Ալբանական ազգային բանակը ահաբեկչական խմբավորում[21]։

2003 թվականի սեպտեմբերի 2-ին Ալբանական ազգային բանակը պահանջեց, որ UNMIK-ը և ԵԱՀԿ-ն լքեն Կոսովոյի տարածքը։

2003 թվականի դեկտեմբերի 24-ին Կոսովոյում KFOR-ի զինվորներին ինքնակամ հանձնվեց Ալբանական ազգային բանակի առաջնորդ Ջեմայիլ Հիսենին[22]։

2004 թվականի հունվարի 30-ին Ուրոշեվաց քաղաքում KFOR-ի զինվորներին ինքնակամ հանձնվեց Ալբանական ազգային բանակի հրամանատար Ավդիլ Յակուպին և նրա ենթականերից մեկը։ Նրանք հանձնվեցին UNMI-ի ոստիկանությանը։

2005 թվականի մարտի 15-ին ալբանացի ծայրահեղականները սպանելու փորձ կատարեցին Կոսովոյի նախագահի վրա։ Աղբակղում տեղադրված պայթուցիկ սարքը գործեց։ Զոհեր չկային։ Մարտի 18-ին այդ ահաբեկչական ակտի համար պատասխանատվությունը իր վրա վերցրեց Ալբանական ազգային բանակը[23]։

2005 թվականի օգոստոսի 7-ին Ալբանական ազգային բանակը պահանջեց, որ UNMIK-ը և ԵԱՀԿ-ն լքեն Կոսովոն։ Հակառակ դեպքում՝ ալբանացի ծայրահեղականները խոստացան բռնի ուժ գործադրել միջազգային կազմակերպությունների նկատմամբ։

2005 թվականի օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը ալբանացի ծայրահեղականները Շտրպցե քաղաքի մոտ կրակեցին ավտոմեքենայի վրա, որի ներսում գտնվում էին չորս սերբ երիտասարդներ։ Երկու սպանվեցին, երկուսը վիրավորվեցին։ Հյուսիսային Կոսովոյի Սերբական ազգային խորհուրդի ղեկավար Միլան Իվանովիչը այդ հանցագործության մեջ մեղադրեց Ալբանական ազգային բանակի գրոհայիններին[24]։

2007 թվականի հունիսի 27-ին Վուչիտրն քաղաքի կոսովյան շրջանում երկու ալբանացի ծայրահեղականներ, որոնք պատկանում էին Ալբանական ազգային բանակին, ձերբակալվեցին։ Նրանք զբաղվում էին հակասերբական բովանդակություն ունեցող թռուցիկների բաժանմամբ։ Թռուցիկներում նրանք սպառնում էին «Թագավոր Լազարի գավրդիայի» անդամներին, եթե նրանք ժամանեին Կոսովո Կոսովոյի դաշտի ճակատամարտի տոնակատարությունների ժամանակ[25]։

2007 թվականի օգոստոսի 18-ին Կոսովոյի բանտից փախան հրամանատար Լիրիմ Յակուպին և նրա յոթ ենթակաները։ Փախչողները թաքնվել էին Մակեդոնիայի տարածքում։

2007 թվականի հոկտեմբերի 16-ին «Նոր դարաշրջան» թերթին տված հարցազրույցում Ալբանական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Գաֆուր Ադիլյին հայտարարեց, որ եթե UNMIK-ը և KFOR-ը մինչև 2007 թվականի նոյեմբերի 1-ը իրենց վերահսկողության տակ չդնեն Հյուսիսային Կոսովոն, ապա դա կանի Ալբանական ազգային բանակը։ Իրականում UNMIK-ը և KFOR-ը դեռ 1999 թվականից սկսած՝ ամբողջովին վերահսկում են Կոսովոն։

2007 թվականի նոյեմբերի 13-ին լեռնա-անտառային Դենիցա բնակավայրում (Սրբիցայի և Կոսովյան-Միտրվիցայի միջև) երդում տվեցին Ալբանական ազգային բանակի քսան զինյալներ։ Արարողությունն անցավ Կոսոցոյի «Էքսպրես» թերթի լրագրողների դիտարկմամբ։ Լրագրողների միջոցով ծայրահեղականները դիմեցին Կոսովոյի ղեկավարությանը Կոսովոյի անկախության անհապաղ ճանաչման պահանջով։ Այդ ժամանակ Ալբանական ազգային բանակը հայտարարեց, որ ռազմական գործողություններ կանցկացնի սերբական ոչ օրինական զինյալ խմբավորման՝ «Թագավոր Լազարի գվարդիայի» դեմ, որը UNMIK-ի կողմից հայտարարվել էր ահաբեկչական կազմակերպություն։ Նման սպառալիք հնչեց նաև 2007 թվականի հունիսին Ալբանական ազգային բանակի գաղափարախոս Գաֆուր Ադիլյիի կողմից։

2007 թվականի դեկտեմբերի 28-ին տեղեկատվություն տարածվեց, որ Ալբանական ազգային բանակի գրոհայինները պատրաստվում են զանգվածային անկարգությունների Կսովոյի հյուսիսում։ Անկարգությունները, նրանց կարծիքով, կարող էին տեղի ունենալ, երբ Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակեր։ Հատուկ ուշադրություն էին ահաբեկիչները դարձնում Հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցային, որ բնակեցված էր սերբերով[26]։

Մեր անհանգստությունն առաջացանում է այն պարագան, որ զինված սերբերը կարող են բռության անցնել քաղաքի ալբանական բնակչության նկատմամբ, երբ Պրիշտինան հռչակի անկախությունը։ Այդ դեպքում մենք կկարողանանք օգնել մեր հայրենակիցներին։

Կոսովոյի անկախության հռչակումից հետո Ալբանական ազգային բանակը հայտարարեց Կոսովոյի տարածքում իր գործունեության ժամանակավոր դադարի մասին[27].

2010 թվականի սեպտեմբերի 5-ին Պրիշտինայի ոստիկանությունը ձերբակալեց Ալբանական ազգային բանակի հրամանատար Լիրիմ Յակուպիին[[28].

2011 թվականի օգոստոսի 21-ին Ալբանական ազգային բանակի պաշտոնական ներկայացոցւիչ Սազան Տոպլիցան պահանջեց նախագահ Ատիֆետե Յախյագայից և վարչապետ Հաշիմ Ուտաչիից ձևավորել Կոսովոյի զինված ուժեր մինչև սեպտեմբերի 30-ը։ Հակառակ դեպքում՝ ալբանացի ծայրահեղականները սպառնացին ահաբեկչություններ կատարել Կոսովոյի հյուսիսային տարածքում։

2012 թվականի գարնանը Կոսովսկա-Միտրովիցա քաղաքի հյուսիսային հատվածում Ալբանական ազգային բանակի զինյալ գրոհայինը մահացավ ռումբի հետ սխալ վարվելու արդյունքում[29]։

Ալբանիայում

2001 թվականի օգոստոսին Ալբանական ազգային բանակի գրոհայինները հայտարարեցին, որ նրանց գլխավոր շտաբը տեղակայված է Ալբանիայի տարածքում։

2003 թվականին ալբանական Կուկես մարզում տեղակայված էր Ալբանական ազգային բանակի գրոհայինների ճամբարը։ 2008 թվականի տվյալներով՝ նրանք շարունակում էին իրենց գոյություն։

2007 թվականին «Ռուսկայա գազետա» թերթը հայտարարեց, որ Ալբանական ազգային բանակի գաղափարախոս Գաֆուր Ադիլյին ապրում է Ալբանիայի տարածքում՝ սկսած 2003 թվականից[30]։

2012 թվականի ապրիլի 12-ին Ալբանական ազգայի բանակի գաղափարախոս Գաֆուր Ադիլյին սպառնաց, որ կհավաքագրի ԱԱԲ-ի ունեցած ողջ ոիժերը և վերահսկողության տակ կվերցնի հյուսիսային Կոսովոն, արևմտյան Մակեդոնիան, հարավային Սերբիան և Հունաստանի մի մասը,«քանի դեռ ուշ չէ»։ Ալբանացի ծայրահեղականը հրավիրեց միջազգային հանրության ուշադրությունը, որպեսզի թույլ չտան նոր պատերազմի սկիզբ առնել Բալկաններում[31]։

2013 թվականի հունվարի 16-ին ԱԱԲ-ի գլխավոր շտաբը հայտարարեց գրոհայինների մոբիլիզացման մասին։ Ծայրահեղականները պատրաստվում են սերբերի վերաբերյալ պրովոկացիաների հյուսիսային Կոսովոյում և Պրեշևյան հովտում։ Մոբիլիզացիայի պատճառ դարձավ սերբական իշխանությունները պահանջը ապամոնտաժել Պրեշևո քաղաքի կենտրոնում տեղակայվա Պրեշևոյի, Մեդվեջիի և Բույանովացայի զինվորների հիշատակին որոնք մահացել էին Պրեշևոյի հովտի կոնֆլիկտի ժամանակ[32]։

Չերնոգորիայում

2012 թվականի օգոստոսի 7-ին ալբանացի ծայրահեղականները պղծեցին չերնոգորական Բար քաղաքի Ռումիա բլրի վրա գտնվող առաքելական եկեղեցին, որի պատերի վրա գրեցին «ETNIK ALBANIA» (հայերեն՝ Էթնիկ Ալբանիա) և «AKSH» (հայերեն՝ ԱԱԲ), ինչպես նաև պատկերեցին Ալբանիայի զինանշանը[33][34]։

Մեկնաբանություններ

  • ^ «Sh»-ն ալբանական այբուբենում մեկ տառ է, այսինքն՝ դիգրաֆ։
  • ^ Համաձայն Սերբիայի օրենսդրության՝ Կոսովոն մտնում է Սերբիայի կազմի մեջ որպես ինքնավար մարզ։ Փաստացիորեն Կոսովոն չճանաչված պետություն է, որի տարածքը Սերբիայի կողմից չի վերահսկվում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.