Ալբաներեն
From Wikipedia, the free encyclopedia
Ալբաներեն (ալբ․՝ Gjuha shqipe կամ Shqip), բուն Ալբանիայի բնակչության, ինչպես նաև Կոսովոյում, Հունաստանում, Մակեդոնիայում, Իտալիայում[2] բնակվող ալբանացիների լեզու[3]։
Ալբաներեն Shqip | |
---|---|
Տեսակ | լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | հնդեվրոպական լեզուներ |
Երկրներ | Ալբանիա Ռումինիա Չեռնոգորիա Հյուսիսային Մակեդոնիա Սերբիա ԱԱԿԵԱ |
Շրջաններ | Սերբիա՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար շրջան |
Պաշտոնական կարգավիճակ | Ալբանիա Կոսովո |
Խոսողների քանակ | 6 200 000 մարդ |
Վերահսկող կազմակերպություն | Ալբանիայի գիտությունների ակադեմիա |
Լեզվակիրների թիվը | 7.6 մլն, որոնցից 5.4 միլիոն Ալբանիայում (2011[1]) |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզուներ Պալեոբալկանյան լեզուներ |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն (ալբանական այբուբեն) |
IETF | sq |
ԳՕՍՏ 7.75–97 | ալբ 030 |
ISO 639-1 | sq |
ISO 639-2 | alb (B), sqi (T) |
ISO 639-3 | sqi, aln, aae, aat, als |
ISO 639-5 | sqj |
Ալբաներենի տարածվածությունը | |
Ալբաներենի բարբառները | |
Albanian language Վիքիպահեստում |
Աշխարհում ալբաներենով խոսողների թիվը հասնում է 7.6 միլիոնի[4]։
Ալբաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքում գրավում է առանձին խումբ։ Արմատական ալբաներեն բառերն ու ձևերը շատ դժվար է առանձնացնել հունարենից, լատիներենից, թուրքերենից, ինչպես նաև ռոմանական և սլավոնական լեզուներից կատարված փոխառություններից։ Զգալիորեն տարբերվում է մնացած հնդեվրոպական լեզուներից։ Ունի երկու հիմնական բարբառ՝ հյուսիսային կամ գհեգյան, հարավային կամ տոսկյան ալբաներեն։ Ամենահին գրավոր հիշատակարանները վերաբերում են 15-րդ դարին։ 19-րդ դարի վերջին ձևավորվել է իբրև գրական լեզու[5]։