Ալբանիայի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Ալբանիայի դրոշը իրենից ներկայացնում է կարմիր գույնի պաստառ, կենտրոնում երկգլխանի սև արծիվ։ Դրոշի լայնքի և երկայնքի հարաբերությունը 5։7 է։ Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է ալբանացի հայրենասերների թափած արյունը գաղութարարների (առաջին հերթին՝ թուրք) դեմ պայքարում։
Արագ փաստեր Ալբանիայի դրոշ, Տեսակ ...
Ալբանիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Երկիր | Ալբանիա |
Իրավասության տարածք | Ալբանիա |
Օգտագործում | |
Նշան | 🇦🇱 |
Հարաբերություն | 7:5 |
Ընդունված է | ապրիլ 7, 1992 |
Գույներ | Կարմիր Սև |
Պատկերված է | երկգլխանի արծիվ և դաշտ |
Փակել
Սև երկգլխանի արծվով կարմիր պաստառը Գեորգի Կասթրիոթի նշանն էր․ Կասթրիոթը հայտնի է որպես թուրքերի դեմ մղած պատերազմի մասնակից և 1443 թվականին անկախ պետության հիմնադիր։ Շատ հավանական է, որ արծվի ընտրությունը հենց նրան է պատկանում՝ ի նշան նրա, որ ալբանացիները արծվի սերունդ են համարվում։ Համաձայն մեկ այլ տարբերակի՝ արծիվը վերցված է Բյուզանդական կայսրության զինանշանից։