From Wikipedia, the free encyclopedia
Ալբանիայի նախագահ (ալբ․՝ Presidenti i Shqipërisë), պաշտոնապես Ալբանիայի Հանրապետության նախագահ (ալբ․՝ Presidenti i Republikës së Shqipërisë), պետության ղեկավար, զորքերի գերագույն հրամանատար և ալբանական ժողովրդի միասնության ներկայացուցիչը[2][3]։
Ալբանիայի Հանրապետության նախագահ
Presidenti i Republikës së Shqipërisë | |
---|---|
Նախագահական դրոշ | |
Տիտղոս | Նախագահ Ձերդ գերազանցություն |
Նստավայր | Նախագահական պալատ, Տիրանա |
Նշանակող | Խորհրդարան |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի |
Անդրանիկ պաշտոնավար | Ռամիզ Ալիա |
Ձևավորում | 1991 թվականի ապրիլի 30 |
Աշխատավարձ | Ամսական 1,425 եվրո[1] |
Կայք | www.president.al |
Նախագահը ունի իշխանություն խորհրդարանական ընտրությունների օրերը նշանակել, ինչպես նաև հանրաքվեների օրերը նշանակել, ներում և պարգևներ շնորհել։ Պաշտոնի պարտականությունները կատարել ի վիճակի չլինելու դեպքում խորհրդարանի խոսնակը ստանձնում նախագահի պաշտոնակատարի պաշտոնը մինչև նախագահը ի վիճակի լինի ստանձնել իր պարտականությունները կամ մինչև նախագահի նոր ընտրությունները[4]։ Նախագահի նստավայրը մայրաքաղաք Տիրանայում գտնվող Նախագահական պալատն է։ Ալբանիայի սահմանադրությունը սահմանում է նախագահական դրոշի օգտագործումը, որը ծածանվում է նախագահի նստավայրում, տրանսպորտային մեքենաները, որոնք օգտագործվում են նախագահի կողմից։ Նախագահի կինը համարվում է Ալբանիայի առաջին տիկինը, սակայն պաշտոնական դեր նախագահությունում։ Նա հաճախ ունի արարողակարգային դեր Նախագահական պալատում և պաշտոնական այցերի ժամանակ։
Նախագահը ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, Ալբանիայի խորհրդարանի անդամների երեք հինգերորդի կողմ ձայներով, 5 տարի ժամկետով[5]։ Այնուամենայնիվ, Ալբանիայի սահմանադրությունը սահմանում է պաշտոնավարման երկու ժամկետ[6]։ 7-րդ և ներկայիս պաշտոնը զբաղեցնող Իլիր Մետան է «Հանուն ինտեգրման սոցիալիստական շարժում» կուսակցությունից, ով սկսել է պաշտոնավարել 2017 թվականի հուլիսի 24-ից։
Ալբանիան փորձել է կառավարման բազմաթիվ համակարգեր, ներառյալ միջազգային պրոտեկտորանտ, միապետություն, միկուսակցական համակարգ, ինչպես նաև խորհրդարանական հանրապետություն։ Բոլոր այս ժամանակաշրջաններում Ալբանիայի նախագահի և պետության ղեկավարի գործառույթները հանդես են եկել տարբեր ձևերով։
Անկախանալուց հետո առաջին կառավարությունը գլխավորել է Իսմայիլ Քեմալը, ով նաև պետության գլուխն էր։ 1914 թվականի փետրվարի 6-ին արքայազն Վիլհելմ Վիեդը նշանակվեց պետության գլուխ Դեսպանների ժողովի կողմից։ 1914 թվականի սեպտեմբերից մինչև 1920 թվականի հունվարը Ալբանիան վերածվեց պատերազմի դաշտի և ունեցավ մեծ թվով փոփոխված կառավարություններ, որտեղ պետության գլուխը տարբեր կառավարական գահի խնամակալներ էին։ 1920 թվականի հունվարի 8-ին Լյուշնյայի ժողովը ընտրեց Բարձր ժողովը՝ բաղկացած 4 անդամներից, որոնցից մեկը պետք է կատարեր պետության գլխի դերը և ետ բերեր կառավարման խորհրդարանական ձևը։ 1924 թվականին Թեոֆան Նոլին ընտրվեց որպես կառավարության ղեկավար՝ միևնույն ժամանակ կատարելով պետության ղեկավարի գործառույթները։ Կառավարման համակարգի հաճախակի փոփոխություններից հետո Ալբանիայի խորհրդարանը ընդունեց և անցում կատարվեց դեպի հանրապետական կառավարման համակարգ 1925 թվականի հունվարի 25-ին և Ահմեդ Զոգուն ընտրվեց որպես Ալբանիայի նախագահ։ Ժողովուրդը հռչակեց միպետություն և Ահմեդ Զոգուն 1928 թվականի սեպտեմբերի 28-ին թագադրվեց որպես Ալբանացիների թագավոր։ 1939 թվականի ապրիլին Իտալիայի կողմից Ալբանիայի օկուպացիայից և երկու երկրների միավորելուց հետո Վիկտոր Էմանուիլ III-ը դարձավ Ալբանիայի թագավոր։ 1943-1944 թվականների գահի խնամակալների կառավարման համակարգը կրկին ի հայտ եկավ գերմական օկուպացիայի ժամանակ[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին և Ալբանիայի ազատագրմանը, որը տեղի է ունեցել 1944 թվականին, հաջորդեցին առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 1945 թվականի դեկտեմբերին, նաև պետության ղեկավարի գործառույթները փոխանցվեցին կոլեգիալ մարմնի՝ Ալբանիայի խորհրդարանի նախագահությանը։ Կոմունիզմի ժամանակաշրջանում՝ 1946 թվականի հունվարի 11-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 12-ին, պետության գլխի գործառույթները իր ձեռքը վերցրեց Օմեր Նիշանին (1946 թվականի հունվարի 10 - 1953 թվականի օգոստոսի 1), Հաջի Լեշին (1953 թվականի օգոստոսի 1 - 1982 թվականի նոյեմբերի 22) և Ռամիզ Ալիան (1982 թվականի նոյեմբերի 22 - 1991 թվականի փետրվարի 22)։ Նախագահական ժողովը Ռամիզ Ալիայի գլխավորությամբ ձևավորվել է 1991 թվականի փետրվարի 22-ին և գոյություն է ունեցել մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը։
Ալբանիայի խորհրդարանական հանրապետությունում 1991 թվականի ապրիլի 30-ին առաջին նախագահական ընտրությունները նշանավորվեցին Ալբանիայի նախագահի սահմանադրական ինստիտուտի հիմնադրմամբ։
Կոմունիստական ռեժիմի անկումից հետո Ալբանիայում առաջին բազմակուսակցական ընտրություններն անցկացվեցին 1991 թվականին՝ 1991 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ[8]։ Արդյունքում հաղթեց Ռամիզ Ալիան Ալբանիայի սոցիալիստական կուսակցության հետ՝ երրորդ փուլում հավաքելով ձայների 56․2%-ը՝ առաջ անցնելով մյուս երեք թեկնածուներից։ Ընտրություններում Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության թեկնածու և ընտրություններում առաջադրված Սալի Բերիշան ստացավ ձայների գրեթե 38․7%-ը։ 1991 թվականի դեկտեմբերին կոալիցիոն կառավարության տապալումից և Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության 1992 թվականի գարնանը կայացած համընդհանուր ընտրություններում հաղթանակից հետո Ռամիզ Ալիան պաշտոնաթող եղավ 1992 թվականի ապրիլի 3-ին[9][10]։ Մեկ տարի անց երկրորդ նախագահական ընտրությունները տեղի ունեցան 1992 թվականի մարտի 22-ին[11]։ Արդյունքում հաղթեց Ալբանիայի ժողովրդավարական կուսակցությունից Սալի Բերիշան՝ երկրորդ փուլում հավաքելով ձայների 57․3%-ը՝ առաջ անցնելով մյուս 5 թեկնածուներից։ Նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի են ունեցել 2002 թվականի հունիսի 24-ին։ Արդյունքում նախագահ ընտրվեց Ալբանիայի ժողովրդավարական կուսակցությունից Ալֆրեդ Մոյսիուն, ով Ալբանիայի խորհրդարանում ստացավ 97 կողմ և 19 դեմ ձայներ[12][13]։
Վեցերորդ նախագահական ընտրություններն անցկացվեցին 2007 թվականի հունիսի 20-ին՝ գրեթե չորս փուլով։ 2007 թվականի հունիսի 20-ին և 2007 թվականի հունիսի 27-ին կայացած առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ներկայացվել։ Ալբանիայի կառավարությունը և ընդդիմությունը ներկայացրեցին իրենց առաջարկած թեկնածուների ցուցակները 2007 թվականի հուլիսի 5-ին, բայց չընդունվեց ոչ մի ցուցակ։ Դրանից հետո, 2007 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցավ երրորդ փուլ։ Վերջապես հուլիսի 20-ին կայացած չորրորդ փուլում ընտրություններում հաղթեց Բամիր Տոպին։ Նախագահական յոթերորդ ընտրությունները տեղի են ունեցել 2012 թվականի մայիսի 30-ին չորս փուլով՝ մինչև 2012 թվականի հունիսի 11-ը։ Քվեարկության առաջինից երրորդ փուլերը վերջնական չէին։ Չորրորդ փուլի արդյունքում հաղթեց Ալբանիայի ժողովրդավարական կուսկացությունից Բույար Նիշանին։ Վերջին և ութերորդ նախագահական ընտրություններն անցկացվեցին 2017 թվականի ապրիլի 19-ին, 20-ին, 27-ին և 28-ին։ Չորրորդ փուլում Ալբանիայի խորհրդարանի գործող նախագահ Իլիր Մետան 87 կողմ ձայնով ընտրվեց Ալբանիայի յոթերորդ նախագահ[14]։
Ալբանիայի Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում է նախագահ առաջադրվելու համար հետևյալ որակավորումները՝ Ալբանիայի Հանրապետության բնիկ ծագում ունեցող քաղաքացի, լինի առնվազն քառասուն տարեկան և առնվազն տասը տարին լինի Ալբանիայի Հանրապետության բնակիչ[15][16]։
Ալբանիայի նախագահը ներկայացնում է Ալբանիայի ժողովրդի միասնությունը երկրում և արտերկրում՝ որպես պետության ղեկավար։ Նախագահը իր պարտականությունները սկսում է կատարել այն բանից հետո, երբ նա երդվում է խորհրդարանի առջև։ Ալբանիայի նախագահը Ալբանիայի Հանրապետության զինված ուժերի գերագույն հրամանատարն է, նշանակում և պաշտոնաթող է անում ռազմական հրամանատարներին։ Ավելին, նախագահը նշանակում է նաև Գլխավոր շտաբի պետին[17]։
Սահմանադրությունում ասվում է, որ նախագահը ուղերձներ է հղում խորհրդարանին, ներում է շնորհում օրենքին համապատասխան, շնորհում է Ալբանիայի քաղաքացիություն և թույլատրում է, որ այն տրվի օրենքի համաձայն, տալիս է շքանշաններ և պատվո կոչումներ՝ համաձայն օրենքի, վարչապետի առաջարկով տալիս է բարձրագույն ռազմական կոչումներ, նա նշանակում և հանում է Ալբանիայի Հանրապետության այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչներին, ընդունում է հավատարմագրեր, օրենքով սահմանված կարգով ստորագրում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նա նշանակում է Ազգային անվտանգության վարչության պետ, իրենց հոգեբարձու խորհրդի ներկայացուցիչների առաջարկով առաջադրում է բուհերի ռեկտորներ, սահմանում է խորհրդարանական ընտրությունների օրերը։
Նախագահական պարտականությունները ստանձնելուց առաջ նորընտիր նախագահին անհրաժեշտ է երդում տալ Խորհրդարանի առջև՝ երդվելով Սահմանադրության հավատարմությունը։ Երդման տեքստն իր ալբանական ձևով զգայուն է սեռի նկատմամբ, և բոլոր գոյականները միշտ պահպանում են չեզոք ձև։ Նորընտիր նախագահն ընտրում է Սահմանադրությամբ սահմանված հետևյալ երդման արարողությունը[18]։
Նախագահի գրասենյակը (ալբ․՝ Presidenca) նախագահի պաշտոնական աշխատատեղն է։ Այն բաղկացած է նախագահի անմիջական աշխատակազմից, ինչպես նաև օժանդակ անձնակազմից, որոնք զեկուցում են նախագահին։ Կոմունիզմի փլուզումից ի վեր շենքը օգտագործվել է որպես նախագահի գրասենյակ, որն այս նպատակով օգտագործվել է մինչ օրս, անխափան։ Շենքը բաղկացած է երեք հարկից, որտեղ երկու մուտքի դարպասներ անցնում են օվալաձև ճանապարհով Դեշմորետ է Կոմբիթի պուրակից։
Նախագահական պալատը (ալբ․՝ Pallati presidencial) Ալբանիայի նախագահի պաշտոնական նստավայրն է[19]։ Պալատի կառուցումը հանձնարարել է Ահմեդ Զոգուն, որպեսզի այն լինի իր պաշտոնական նստավայրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն օգտագործվել է Ալբանիայի կառավարության կողմից`պաշտոնական արարողություններ և պետական ընդունելություններ անցկացնելու համար։ Տիրանայի մեծ զբոսայգու հարևանությամբ գտնվելու պատճառով դրա այգիները բավականին ընդարձակ են։ Այն շրջապատված է շուրջ 200 մետրանոց ծառերով։ Բացի այդ, պալատը նախագծել է իտալացի հայտնի ճարտարապետ Գերարդո Բոսիոն[20]։
No. | Պատկեր | Անուն | Պաշտոնավարման ժամկետը | Առաջադրվել է | |||
---|---|---|---|---|---|---|---|
Ալբանական Հանրապետություն (1925–1928) | |||||||
Ահմեթ Զոգուն (1895–1961) |
1925 թվականի փետրվարի 1 | 1928 թվականի սեպտեմբերի 1 | Պահպանողական կուսակցություն | ||||
Ալբանիայի Հանրապետություն (1991 – մինչ այժմ) | |||||||
2 | Ռամիզ Ալիա (1924–2011) |
1991 թվականի ապրիլի 30 | 1992 թվականի ապրիլի 3 | Աշխատավորական կուսակցություն | |||
3 | Սալի Բերիշա (Ծնվ․ 1944) |
1992 թվականի ապրիլի 9 | 1997 թվականի հուլիսի 24 | Ժողովրդավարական կուսակցություն | |||
4 | Ռեջեփ Մեյդան (Ծնվ․ 1944) |
1997 թվականի հուլիսի 24 | 2002 թվականի հուլիսի 4 | Սոցիալիստական կուսակցություն | |||
5 | Ալֆրեդ Մոյսուի (Ծնվ․ 1929) |
2002 թվականի հուլիսի 24 | 2007 թվականի հուլիսի 24 | Փոխհամաձայնեցված | |||
6 | Բամիր Տոպի (Ծնվ․1957) |
2007 թվականի հուլիսի 24 | 2012 թվականի հուլիսի 24 | Ժողովրդավարական կուսակցություն | |||
7 | Բույար Նիշանի (Ծնվ․ 1964) |
2012 թվականի հուլիսի 24 | 2017 թվականի հուլիսի 24 | Ժողովրդավարական կուսակցություն | |||
8 | Իլիր Մետա (Ծնվ․ 1969) |
2017 թվականի հուլիսի 24 | Գործող | Ինտեգրման համար սոցիալիստական շարժում | |||
Ալբանիայի առաջին տիկին կոչումը ոչ պաշտոնական կոչում է։ Այն չի ընտրվում, չունի որևէ պաշտոնական պարտականություն և աշխատավարձ չի ստանում։ Այնուամենայնիվ, առաջին տիկնայք բարձր տեսանելի դիրք են գրավել ալբանական հասարակության մեջ։ Դերը զարգացել է տարիների ընթացքում, բայց նա, առաջին հերթին, նախագահի ամուսինն է։ Այնուամենայնիվ, նա ուղեկցում է նախագահին Ալբանիայի սահմաններից դուրս պետական և պաշտոնական այցերի շրջանակներում։ Նա, ընդհանուր առմամբ, վերահսկում է նախագահական պալատի կառավարումը․ այն առանձնատունը, որը ծառայում է որպես պաշտոնական նստավայր։ Նրանք նաև կազմակերպում են միջոցառումներ և քաղաքացիական ծրագրեր, և սովորաբար ներգրավվում են տարբեր բարեգործական և սոցիալական պատճառներով։
Անուն | Նախագահի հետ կապը |
---|---|
Գերալդինե Ապպոնյի * | Նախագահ Ահմեթ Զոգուի ապագա կինը |
Սեմիրամիս Ջուվանի * | ապագա նախագահ Ռամիզ Ալիայի կինը |
Լիրի Ռամայ | Նախագահ Սալի Բերիշայի կինը |
Լիդրա Կարագյոզի | Նախագահ Ռեջեփ Մեյդանի կինը |
Միլիցա Նիչա * | ապագա նախագահ Ալֆրեդ Մոյսիուի կինը |
Տեուտա Մեմա | Նախագահ Բամիր Տոպիի կինը |
Օդետա Կոսովա | Նախագահ Բույար Նիշանիի կինը |
Մոնիկա Կրիմադի * | Նախագահ Իլիր Մետայի կինը |
* Գերալդին Ապպոնյին ամուսնացավ Ահմեթ Զոգուի հետ մեկ տասնամյակ անց:
* Սեմիրամիս Ջուվանին՝ նշանավոր գիտնական Ալեքսանդր Ջուվանիի դուստրը, մահացավ նախքան իր ամուսնի նախագահի պաշտոնի ստանձնումը:
* Միլիցա Նիչան մահացավ, երբ Ալֆրեդ Մոյսիուն դարձավ Հանրապետության նախագահ, նրա կրտսեր դուստրը՝ Միրելա Մոյսիուն կատարեց Առաջին տիկնոջ պարտականությունները:
* Մոնիկա Կրիմադին՝ որպես պորհրդարանի անդամ և երկրորդ մեծ ընդդիմադիր կուսակցության՝ Հանուն ինտեգրման սոցիալիսական շարժման, ղեկավար, հրաժարվեց ստանձնել Առաջին տիկնոջ պարտականությունները, հետևաբար զույգի ավագ երեխան և դուստր Բորա Մետան ստանձնել է առաջին տիկնոջ պարտականությունները:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.