Ալբանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Ալբանիայի օբյեկտները թվով 3-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 0,3 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 2 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով, 1-ը՝ բնական չափանիշներով։ Բացի դրանից 2017 թվականի դրությամբ ևս 5 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։ Ալբանիան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1989 թվականի հուլիսի 10-ին[2]։ Ալբանիայի առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1992 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 16-րդ նիստում։